Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Էդուարդ Սպերցյանի պատասխանը Զախարյանին, Կովալենկոյին․․․

«Իհարկե երջանիկ էի իմանալ, որ հայտնվել եմ այն խաղացողների թվում, ովքեր Ռուսաստանի հավաքականի նոր մարզչական շտաբի կողմից հրավեր են ստացել։ Առավել ևս, որ նախորդ անգամ ինձ մոտ չստացվեց լիարժեք զգալ ազգային թիմի մթնոլորտը։ Կաշխատեմ ու կապացուցեմ, որ ինձ իզուր չեն վստահում»,- 2021 թվականի հունիսին հայտարարել էր Մոսկայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի ազգային թիմ հրավիրվելուց հետո։ «Ես անչափ ուրախ եմ Ռուսաստանի հավաքականի առնվազն ընդլայնված ցուցակում հայտնվելու համար։ Առավելագույն ջանքեր կգործադրեմ, որպեսզի ամրապնդվեմ վերջնական ցուցակում։ Իհարկե, ինձ համար հետաքրքիր է հայտնվել հավաքականում, խաղալ դրա կազմում։ Կարևոր չէ՝ ինչ խաղ է։ Կարծում եմ՝ հավաքներ պարտադիր պետք է լինեն։ Պետք է նայել երիտասարդ խաղացողներին։Ինձ առաջարկել են Հայաստանի քաղաքացիություն ստանալ ու հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Դիտարկո՞ւմ եմ նաև այդ տարբերակը։ Առանց մեկնաբանությունների»,- այս հայտարարության հեղինակը Սամարայի «Կռիլյա Սովետովի» հայազգի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն է։

Վերջինս Ռուսաստանի ազգային հավաքական էր հրավիրվել անցյալ տարվա սեպտեմբերին։ Կովալենկոն հրաժարվել էր ելույթ ունենալ Հայաստանի ազգային թիմում նախապատվությունը տալով այն հավաքականին, որը համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում է։ Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչները այս երկրի հավաքականում կարող են տարվա ընթացքում մասնակցել լավագույն դեպքում 2-3 ընկերական հանդիպումներ։ Հանդիպումներ որոնք ՖԻՖԱ-ի հովանու ներքո չեն։ «Դեռ մանկուց երազում էի Ռուսաստանի հավաքականում խաղալ, սակայն, երբ մեծացա, հասկացա, որ հայը պետք է խաղա իր պատմական հայրենիքում։ Եվ ես դա չեմ էլ քննարկել, հարցն արդեն փակված է»,- երեկ «Коммент.Шоу» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինս այս հայտարարությամբ ակամայից պատասխանել է Զախարյանին, Կովալենկոյին և մյուս բոլոր այն հայազգի ֆուտբոլիստներին, որոնք մերժել են Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերը։ Նշենք, որ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու ժամանակ Սպերցյանը հրավեր է ունեցել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականից, բայց․․․։ «Որքանով տեղյակ եմ Էդիկը երկար չի մտածել և հստակ որոշում է կայացրել։ Նրան ոչ-ոք չի համոզել, նա ինքն է որոշել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այո Էդիկը ինձ վստահում է, բայց ես այդ թեմայով նրա հետ չեմ զրուցել։ Միայն մի անգամ զանգահարեց և ասաց․ «Ինձ հրավիրել են Հայաստանի հավաքական և ես տվել եմ իմ համաձայնությունը։

Ես հարցրեցի նրան․ «Դու դա ուզու՞մ ես արդյոք խաղալու Հայաստանում»։ Պատասխանեց այո, և ինձ ոչինչ չէր մնում անել քան հաջողություն մաղթել նրան։ Վստահեցնում եմ, որ իմ սանը երբեք նեղացած չի եղել Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հավաքականների մարզիչներից։ Խոսակցությունները այն մասին, որ նա ընտրեց Հայաստանի հավաքականը, քանի որ Ռուսաստանի ընտրանուց հրավեր չէր ստացել իրականությոանը չեն համատասխանում։ Նա ցանկանում էր խաղալ Հայաստանի հավաքականում և առանց վարանելու ընդունել էր հրավերը։ Գիտեք, մի զվարճալի դեպք տեղի ունեցավ «Կրասնոդարի» մարզման ժամանակ։ Բանն այն է, որ Էդիկի հայրը հայ է, իսկ մայրը բացի ռուսականից ունի նաև գերմանական արմատներ։ Մի անգամ նա հերթական տպավորիչ մարզումն անցկացրեց և մեր մարզիչներից մեկը չդիմացավ և բղավեց․ «Էդի՛կ դու կարող էիր հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, Գերմանիայում, իսկ ընտրեցիր Հայաստանը»։ Իմ սանը նայելով մարզչին բացականչեց․«Դե, իմ ազգանունը Սպերցյան է» Կարծում եմ նման պատասխանը մեկնաբանության կարիք չունի։ Վստահ եմ, որ Ռուսաստանի հավաքականում նա ավելորդ չէր լինի և կարող էր ուժեղացել թիմը։

Բայց ունենք այն ինչ ունենք» ,- Матч ТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար։ Դավիդյանը։ Հիշեցնենք, որ Սպերցյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականիմարտին Ռումինիայի դեմ մրցավեճում և փոխարինման դուրս գալով դարձել էր գոլի հեղինակ։ Սպերցյանն աչքի էր ընկել նաև այս տարվա հունիսն և սեպտեմբերին կայացած Իռլանդիայի դեմ մրցավեճերում։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում