Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱԱԾ-ն հայկականացնելու գործընթաց է. օր առաջ այդ կառույցը պետք է մաքրել

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով՝ ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ կներդրվի, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումն ու ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակը կապահովվի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով այս նախագծին, ասել է,  թե նպատակ ունեն աշխատավարձերն առնվազն կրկնապատկել.«Ինչպես բանակում, Ազգային անվտանգության ծառայությունում նույնպես սկսվում է ատեստավորման գործընթացը։ Եվ այդտեղ էլ մեր նպատակադրումը նույնն է՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում։ Այս փուլում այս գործընթացն այս տրամաբանությամբ իրականացնում ենք պետական այն մարմիններում, որտեղ իրականացվում է մարտական ծառայություն»,-կառավարության նիստին նշել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացում պետք է լինի, ու դա օբյեկտիվ է.

«Դուք չեք կարող մարդուն վճարել 150 հազար դրամ և պահանջեք, որ նա անգլիացի լորդի նման աշխատի: Ինչո՞ւ է Հայաստանում բյուրոկրատական ապարատը դանդաղաշարժ, որովհետև այդ մարդկանց աշխտավարձը ցածր է: Ոչ միայն ցածր է, այլ շատ ցածր է: Եվ ես մեր ժողովրդին առաջարկում եմ խանդով չվերաբերվել այդ գործընթացին, դա շատ նորմալ երևույթ է, հատկապես պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է բարձր լինեն: Երկրորդ, մեզ մոտ պետական կառավարման ապարատում բյուրոկրատիան շատ ծանրաբեռնված է. նախարարը 5 տեղակալ ունի, տեղակալներն իրենց տեղակալներն ունեն, վարորդ, վարորդի սիրուհի և այլն: Այդ ապարատը պետք է թեթևացնել, նորմալ բյուրոկրատական ապարատ ստեղծել, աշխատող մեխանիզմ և նրանք պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ԱԱԾ-ին, ապա, Սուքիասյանի խոսքով,  ԱԱԾ-ն հայկականացնելու գործընթաց է: Ատեստացիան էվֆեմիզմ է՝ մեղմասացություն, նվազասույթ, ինչպես օրինակ, գողանալուն մեղմորեն ասում են՝ վերցնել:

«Հիմա դուք ատեստացիայի փոխարեն կարող եք ասել ԱԱԾ-ի մաքրում: Ես այդպես եմ ենթադրում: Քանի որ մեր իրականության մեծ ԱԱԾ-ն եղել է ռուսական ԿԳԲ-ի ֆիլիալը, բայց նաև մեր իշխանությունն այդ պոտենցիալը չունի ուղիղ դրա մասին հայտարարելու, այսպիսի ձևակերպում է գտել՝ ատեստացիա: Այդ ատեստացիայի ժամանակ, հավանաբար, իշխանությունը կիմանա՝ ովքեր են, որ եղել են այլ պետությունների գործակալներ, և նրանք ատեստացիան չեն անցնի: Ես չգիտեմ, իհարկե, իշխանությունը դա է ուզում անել, թե ոչ, բայց  ես իշխանություններին առաջարկում եմ դա նկատի ունենալ և այդ ճանապարհով Հայաստանի ԱԱԾ-ն մաքրել և ստեղծել իսկական հայկական անվտանգության ծառայություն: Իհարկե, զուգահեռաբար նաև բարձր աշխատավարձներ ապահովել: Այն, որ պետք է օր առաջ այդ կառույցը մաքրել, աներկբա է, բայց ոչ միայն ԱԱԾ-ն, այլև բանակը»,-հավելեց Սուքիասյանը:

Անդրադառնալով կադրերի խնդրին՝ նա նշեց, որ ԱԱԾ-ի մասով որոշակի հաջողություններ կան, ինչպես օրինակ, հաջողություններ կան նաև դիվանագիտական կորպուսում:

« Հիշում եք, որ երբ իշխանությունը դիվանագետներ էր նշանակում, թեկուզ երիտասարդ, թեկուզ ոչ դիվանագիտական փորձ ունեցող, Հայաստանում ոռնոց կար, թե կադրային դիվանագետներ չեն: Իրականում ոռնում էր 5-րդ շարասյունը, որովհետև ժամանակն ո՞նց է եղել. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, ենթադրենք, Բլինկենի հետ հանդիպել է և առաջին զանգը եղել է Մոսկվա: Իշխանությունը ոչ կադրային մարդկանց նշանակելով շրջանցում է ռուսական ԿԳԲ-ին: Թեկուզ մի փոքր անփորձ են, մի փոքր պատրաստված չեն, բայց դրանք իշխանության և մեր պետության կադրերն են: Այս առումով, հանրության մոտ հուզականությունը բորբոքում է օտար պետության  շահերը սպասարկող հատվածը: Հիմա դուք տեսնում եք, որ մեր դիվանագիտությունը քիչ, թե շատ հաջողություններ ունի: Կարող է՝ դա այն չի, որը մենք երազում ենք, բայց ամեն դեպքում ՀՀ արտաքին քաղաքականությունը որոշակի տեսք է ստացել: Նենսի Փելոսին է եկել, նշանակում է ԱՄՆ դեսպանը վատ չի աշխատում: Դա նշանակում է՝ նոր կադրերը լավ արդյունք են ցույց տալիս, մնացածն ընթացքում կկրթվեն»:

Քաղաքագետի կարծիքով՝ այս մասով նվազագույն հաջողություններ կան նաև ԱԱԾ-ում, և սա պետք է շարունակական գործընթաց լինի. սա երկար գործընթաց է և մեր ժողովրդին երկար շնչառություն է պետք դիմանալու այս գործընթացին:

«Ես պահանջում եմ իշխանություններից, որ այս գործընթացից հանկարծ հետնահանջ չլինի»,-ասաց Սուքիասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում