Sunday, 21 07 2024
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը

Կարին Տոնոյանը հայտարարել է քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով այս պահին առավել կարևորելով հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից, որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը:

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքականության մեջ մտնելու իմ որոշումն ունեցել է միմիայն հետևյալ դրդապատճառները՝

• ընկալումը, որ իմ և հազարավոր մայրերի զավակները դարձան 30 տարի մեր երկրում վարվող քաղաքականության արդյունքում իշխանության եկած ապազգային տարրերի հայրենադավության զոհը:
• գիտակցումը, որ ինչքան էլ մենք տքնենք լինել լավ մանկավարժ, բժիշկ, գիտնական ու որևէ այլ մասնագետ և անբասիր ծառայենք մեր Հայրենիքին, արդյունք չի տալու, եթե երկիրը կառավարում են երկիրը չսիրող, հայրենատիրական ապրումից ու ազգի հավաքական արժանապատվություն համար պատասխանատվության զգացումից զուրկ և մշտապես «տերեր» փնտրող անձինք կամ նրանց շուրջ հավաքված մարդիկ:

• համոզմունքը, որ հարկավոր է ստեղծել հայակենտրոն, հայաշահ և նախ սեփական ուժերին ապավինող նոր քաղաքական ուժեր:
• հավատը, որ ժամանակի հրամայականն է մաքրել ՀՀ քաղաքական ողջ այլախեղված կառույցի փլատակները և նպաստել դրանք երիտասարդ, արհետավարժ ու Հայրենիքին անանձնական սիրով նվիրված անձանցով ու ուժերով փոխարինելու անխուսափելի գործընթացին:
• և ի վերջո նպատակը՝ շարունակել մեր զավակների պայքարը, վերադարձնել նրանց ինքնազոհողության իմաստը և նրանցից գողացված հաղթանակը:

Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը:

Այս ամենով հանդերձ, այս պահին քաղաքական գործունեությունս փոխարինելով առավել ակտիվ հասարակական գործունեությամբ, հավաստում եմ, որ շարունակելու եմ հնարավորություններիս առավելագույնի չափով նպաստել երիտասարդ քաղաքական գործիչների և ուժերի գործունեությանն ու կայացմանը, ուշադրությանս կենտրոնում եմ պահելու երկրում առկա թե քաղաքական և թե քաղաքակրթական խնդիրները և ամեն ինչ անելու եմ Մենուայիս և մեր մյուս բոլոր զավակների պայքարը ավարտին հասցնելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում «5165 շարժման» ամբողջ թիմին, որ առաջնորդվելով միայն իմ ապրած կյանքի և գաղափարների նկատմամբ ունեցած հարգանքով, առաջարկեցին ինձ առաջնորդել շարժումը, դրանով իսկ Հայաստանի քաղաքական դաշտում սկիզբ դնելով անկուսակցական անհատի կողմից քաղաքական ուժի ղեկավարման նոր մշակույթին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գաղափարը պետք է համախմբի և առաջնորդի քաղաքական ուժին, և ոչ թե որևէ անձ: Հաջողություն եմ մաղթում իմ ընկերներին և հավաստում, որ քանի դեռ այս քաղաքական ուժը հավատարիմ կմնա իր նպատակին և գաղափարին, ես միշտ կհետևեմ և կսատարեմ իրենց, միաժամանակ լինելով 1-ին քննադատը և խորհրդատու:

Ես հավատում եմ մեր երկրի ապագային, որի համար զոհաբերվել է մեր լավագույն զավակների կյանքը, իսկ այդ ապագան սկսվում է անվտանգությունից և հայոց հզոր բանակի կայացումից:
Աստված և Հայրենիք»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում