Saturday, 13 07 2024
Մոսկվան Անկարային նախապայմա՞ն է առաջարկում
Իրանցիներն առաջարկել էին ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
Հայաստանն իրեն կամակոր երեխայի պես չի կարող պահել, խաղը կիսատ թողել. պետք է կառուցողական լինել
Հայաստանի մեծ չինական «լռությունը»
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
20:30
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ
20:00
Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը
19:15
Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդի
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
18:45
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
18:30
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Փեզեշքիանի եվրոպական «մոդուսը» Հայաստանի հնարավորությու՞ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
17:50
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Թվում էր՝ ԵՄ 2,6 միլիարդը ուզածի պես ծախսելու ենք. թերացումը մերն է՝ պետք է արագ վերացնել
Կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան
Վստահ չեմ, թե այս փոթորիկներում նավը կարող ենք հասցնել նավահանգիստ. ախտորոշումը պետք է հստակ լինի
17:09
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
Էրդողանն ասել է, թե իր համար որն է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գլխավոր արժեքը
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
16:30
Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում
16:00
Հայաստանը 2025 թվականի համար ներդրում կունենա ՀԱՊԿ-ում․ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
«Բարև, քեռի ջան», «Ձե՞ր դպրոցն է սարքվում». Փաշինյանն Արագածավանում է
«Նկարվե՞նք». Փաշինյանն այցելել է Արտենիի դպրոցի նորոգված դահլիճ

Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է հարցուվել։Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:

Մասնավորապես ի պաշտոնե տիրապետելով ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, «անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձան»:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ դատախազությունը նշում է, որ Հանձնաժողովը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, որի արդյունքում նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևանւմ բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող անձանց, որն «էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»:

«Մասնավորապես, Նախարարության համակարգի բնակարանային ապահովման իրական կարիք ունեցող բազմաթիվ շահառուներ, տարիներ շարունակ ընդգրկված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, իսկ Նախարարությունը զրկվել է իր հաշվեկշռում գտնվող բազմաթիվ բնակարաններն անհատույց օգտագործման տրամադրելու, դրանք Նախարարության կարիքների համար օգտագործելու, հետևաբար նաև՝ զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներն արդյունավետ իրագործելու իրական հնարավորությունից»:

«2023 թվականի փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք», -ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում