Saturday, 20 07 2024
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն
Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը
00:30
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար
Վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթերը
Հունաստանում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ»-ն ու Գյումու «չոր նավահանգստի» նախագիծը
Կործանված «Յակ-52» ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախի քաղէլիտան պետք է Շահրամանյանին թիկո՞ւնք կանգնի. նրան ի՞նչ է սպառնում
Հանրաքվեի առաջարկը պետք է ամրագրել ստորագրահավաքով. սա պոլիտիկա չէ, այլ ակտ՝ հանուն մեզ
Ալիևի «շնորհակալությունը»՝ Մոսկվային. գեներալ Վոլկովից մաքրում են հանցանքի հետքերը
Հարբած «ռազբորկա»՝ Ձորաղբյուրում, հարվածել են նաև ոստիկաններին. 6 անձ ձերբակալվել է
Թափառող շները հարձակվել են դալարիկցի տղամարդու վրա, նա էլ ապօրինի զենքով կրակոցներ է արձակել
Հարավային Կովկասը՝ ռուսական կայսերականության հիմքում ընկած երեք կետերից մեկը
ՌԴ-ն և Չինաստանը ընդարձակում են Արևմուտքի հետ հակամարտությունը դեպի Խաղաղ օվկիանոս
Նախագահ Խաչատուրյանը պետական բարձր պարգևներ է շնորհել հայագետների
Տաքսու վարորդը Երևանի բնակչուհուն ստիպել է պոռնկությամբ զբաղվել, օրական ստացել է 200 հազ. դրամ
«17,3 միլիոն ֆունտով Լոնդոնում դեսպանատուն ենք գնել». Փաշինյանը այցելել է ՀՀ դեսպանության շենք
Փակ հանդիպման բաց ուղերձը
Անկախ ռուսական արգելքի դրդապատճառից՝ գյուղմթերքը պետք է պատշաճ ստուգում անցնի
Բաքուն ցանկացել է փոխել բանակցության ձևաչափը. անկախ ամեն ինչից՝ պետք է բանակցել
21:40
ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն
Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման
21:10
Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը
Իսկ Գերմանիայի կանցլերն ունի՞ հայ ժողովրդի առաջ կոնկրետ լինելու համարձակություն
Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով
Մակրոն-Փաշինյան հանդիպումը ուներ բավականին սառը կամ լարված «նյարդ». Հակոբ Բադալյան
Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
20:20
Ուկրաինան ու ՄԹ-ն ռազմարդյունաբերական աջակցության պայմանագիր են կնքել
Սևանում ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ՝ քաղաքացիները. Դանիել Իոաննիսյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուսաստանն արձագանքել է Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ ձևաչափ ստեղծելու հնարավորությանը

Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալ միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսության զարգացմամբ։ Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան աջակցում է համագործակցության նման ձևաչափին, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը Ռուսաստանի պատճառով հրաժարվել է «3+3» բազմակողմ պլատֆորմի մասնակցությունից, Զախարովան պատասխանել է.

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալու միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ հարթակը նպաստի Հարավային Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել, ինչի մասին բազմիցս խոսել ենք, ինչի մասին գիտեն մեր գործընկերները:

Իսկ եթե այս նախաձեռնության հետևում երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- ընդգծեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերոհիշյալ պայմանավորվածությունները հիմք են հանդիսանում Երեւանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։

«Այս ձևաչափով 2020 թվականից սկսած՝ առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցության ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման ուղղությամբ»,- ավելացրել է Զախարովան։

Իսկ ինչ վերաբերվում է Հարավային Կովկասի համագործակցության ձևաչափին, Զախարովան հիշեցրել է, որ գոյություն ունի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակ։

«Այն արդեն իսկ ներառում է հարավկովկասյան երեք պետությունները, նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա, ի թիվս այլ բաների,պետք է աշխատի նրանց միջև առկա հակասությունները հարթելու, այդ թվում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ու հումանիտար կապերի զարգացման, ընդհանուր մարտահրավերների, սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք նշում ենք 3+3 պլատֆորմի զգալի ներուժը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար»,-եզրափակեց Զախարովան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում