Thursday, 25 07 2024
Թուրքիայում հայտնել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 70-ից ավելի մարդու ձերբակալության մասին
14:30
Հակաիսրայելական ցույցերը «Իրանի օգտակար ապուշներն են». Նեթանյահու
Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին
14:00
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
13:45
Նեթանյահուն ԱՄՆ կոնգրեսի առջև ելույթում խոստացել է «լիակատար հաղթանակ» տանել Գազայում և քննադատել է ցուցարարներին
13:30
ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Հաստատվեց մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց՝ Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի
13:05
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Հայաստանում գալու է ռևանշիստ սերունդ
Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին
Վրաստանում նոր աղմկոտ քրեական գործեր են սպասվում. «սև-սպիտակ» պայքարը ավելի կտրուկ կդառնա
Գյումրու բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը
Միջանկյալ փաստաթուղթը Բաքվի համար վթարային ելք է. Երևանը չպետք է համաձայնի դրան
Վայոց ձորում մեքենան շուռ է եկել․ կա տուժած
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս III
11:45
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվելու են Թուրքիայի ԱԽ նիստում
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Զոհ և վիրավորներ՝ Սպիտակ–Գյումրի ճանապարհի վթարի հետևանքով
10:30
Ուկրաինան մինչև տարեվերջ 500.000 արկ կստանա
10:15
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը
Ռուս-հայկական հարաբերությունների «ճշմարտության պահը». ինստիտուցիոնալ ընդդիմությունը կգայթակղվի՞
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 8 մարզերում
Փաշինյանն ու Քոչարյանը սպասարկում են միմյանց շահերը. չեն բանակցում, իրար նայելով հասկանում են
Օդի ջերմաստիճանը կնվազի
Սահմանադրական հանրաքվեն ամենաարագ սցենարով 2027-ին կլինի. Ալիևը հորինել է այդ պահանջը, գիտի՝ ռեալ չէ

Ֆինլանդիան կքննարկի Շվեդիայից առանձին ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը. Reuters

Ֆինլանդիան կարող է առանց Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության ընթացակարգը սկսել ֆիննական հասարակության մեջ այս գաղափարի աճող ժողովրդականության պայմաններում, եթե այսօր Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորները որոշեն դաշինքի հիմնադիր պայմանագրերի վավերացման հարցը: Այս մասին տեղեկացնում Է Reuters գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ Ֆինլանդիայի խորհրդարանական խմբակցություններն այսօր կորոշեն՝ արդյոք խորհրդարանը պետք է վավերացնի ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրերը մինչև մարտի 3-ին արձակուրդ գնալը: Եթե ​​խորհրդարանը քվեարկի պայմանագրերը վավերացնելու օգտին, ինչն, ըստ գործակալության, շատ հավանական է, ապա նախագահը պետք է հայտը ներկայացնի երեք ամսվա ընթացքում:

ՆԱՏՕ-ի բոլոր անդամների կողմից հայտի վավերացումը կարող է հանգեցնել դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության՝ առանց Շվեդիայի: Դրա համար հարկավոր է, որ Թուրքիան և Հունգարիան վավերացնեն Ֆինլանդիայի անդամակցության հայտը, և որ ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ֆինլանդիային հրավիրի՝ որպես անդամ:

Ֆինլանդիայի արդարադատության կանցլեր Թուոմաս Պոյստին ասել է, որ այս գործընթացը թույլ է տալիս, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան մի փոքր էլ սպասի Շվեդիային, բայց դա չի կարող տևել հավերժ։ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտեր են ներկայացրել, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով նրանցից ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպություններն, ինչպես նաև արտահանձնել այն անձանց, ովքեր մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։

2022 թ. հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ տեղի ունեցան բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև։

Ստորագրվեց հուշագիր, որը երկու երկրներին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին։ Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հետ ստորագրված հուշագիրը վերջնական բնույթ չի կրում, և Թուրքիայի խորհրդարանը կարող է հավանություն չտալ դրան, եթե երկու պետությունները չկատարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու՝ դրանում ամրագրված պարտավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում