Մենք հնարավորություն ունեինք պետական համակարգում լուրջ հարված հասցնել կոռուպցիային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանի խոսքով` Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը ցույց է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի իրական պատկերը. «Եթե համակարգը հիվանդ է այնքան, որը երկիրը հասցրել էր այս վիճակին, պետք էր դիմել հեղափոխական կոշտ միջոցների: Կարծրացած ու երկիրը քայքայող վիճակից դուրս հանելու համար կտրուկ միջոցներ էին պետք: «Կաշառքը մատաղի նման բան է» մտածելակերպով ենք շարունակում ապրել: Դավաճանության դեպքերի բացահայտումը ցույց է տալիս, որ ամեն ինչ վաճառվում է, սրբություն չի մնացել»: