Բունդեսթագի խորհրդարանին դիմել ենք Լաչինի վերաբացման խնդրանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մարդկային իրավունքների պաշտպան Լիլիթ Քոչարյանը:
Վերջինիս փոխանցմամբ` Գերմանիայի ձախականները ավելի սրտացավ են Լաչինի խնդրով. «Գերմանիայում փորձ է արվում մեղքը բարդել երկու կողմերի վրա: Գերմանիան ունի պրոադրբեջանական կեցվածք. Մինչև հիմա էլ դա շարունակվում է: Գերմանիայի պրոադրբեջանական կեցվածքը պայմանավորված է Թուրքիայով:Բեռլինում հայ համայնքը պետք է շարունակի ակցիաները` բարձրացնելով Լաչինի հարցը»: