Saturday, 20 07 2024
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն
Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը
00:30
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար
Վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթերը
Հունաստանում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ»-ն ու Գյումու «չոր նավահանգստի» նախագիծը
Կործանված «Յակ-52» ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախի քաղէլիտան պետք է Շահրամանյանին թիկո՞ւնք կանգնի. նրան ի՞նչ է սպառնում
Հանրաքվեի առաջարկը պետք է ամրագրել ստորագրահավաքով. սա պոլիտիկա չէ, այլ ակտ՝ հանուն մեզ
Ալիևի «շնորհակալությունը»՝ Մոսկվային. գեներալ Վոլկովից մաքրում են հանցանքի հետքերը
Հարբած «ռազբորկա»՝ Ձորաղբյուրում, հարվածել են նաև ոստիկաններին. 6 անձ ձերբակալվել է
Թափառող շները հարձակվել են դալարիկցի տղամարդու վրա, նա էլ ապօրինի զենքով կրակոցներ է արձակել
Հարավային Կովկասը՝ ռուսական կայսերականության հիմքում ընկած երեք կետերից մեկը
ՌԴ-ն և Չինաստանը ընդարձակում են Արևմուտքի հետ հակամարտությունը դեպի Խաղաղ օվկիանոս
Նախագահ Խաչատուրյանը պետական բարձր պարգևներ է շնորհել հայագետների
Տաքսու վարորդը Երևանի բնակչուհուն ստիպել է պոռնկությամբ զբաղվել, օրական ստացել է 200 հազ. դրամ
«17,3 միլիոն ֆունտով Լոնդոնում դեսպանատուն ենք գնել». Փաշինյանը այցելել է ՀՀ դեսպանության շենք
Փակ հանդիպման բաց ուղերձը
Անկախ ռուսական արգելքի դրդապատճառից՝ գյուղմթերքը պետք է պատշաճ ստուգում անցնի
Բաքուն ցանկացել է փոխել բանակցության ձևաչափը. անկախ ամեն ինչից՝ պետք է բանակցել
21:40
ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն
Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման
21:10
Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը
Իսկ Գերմանիայի կանցլերն ունի՞ հայ ժողովրդի առաջ կոնկրետ լինելու համարձակություն
Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով
Մակրոն-Փաշինյան հանդիպումը ուներ բավականին սառը կամ լարված «նյարդ». Հակոբ Բադալյան
Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
20:20
Ուկրաինան ու ՄԹ-ն ռազմարդյունաբերական աջակցության պայմանագիր են կնքել
Սևանում ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ՝ քաղաքացիները. Դանիել Իոաննիսյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

FLYONE ARMENIA-ն արդեն տեղափոխել է 500․000 ուղևոր

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման օրվանից 1 տարի անց հատել է արդեն 500․000-ի սահմանը։

«Ավիաընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է զբաղեցնել առաջատար դիրք Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում՝ տեղափոխելով ավելի քան 500. 000 հազար ուղևոր:

Հայկական 1-ամյա ավիաընկերությունը դեպի Հայաստան և Երևանից տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումների վիճակագրությամբ գերազանցում է բոլոր՝ այդ թվում ռուսական, եվրոպական մի քանի ավիաընկերություններին։

Հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը»,- նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Փարիզ, Լիոն, Միլան, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստամբուլ, Քիշնև, Թել Ավիվ, Բեյրութ, Դուբայ և Թբիլիսի։

Ընկերությունն ավելացրել է շահագործվող ինքնաթիռների թիվը և ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը. մինչև 2023 թ․–ի ամառ՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝ Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական Դյուսելդորֆ քաղաք:

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում