Saturday, 13 07 2024
Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ
22:15
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Մոսկվան Անկարային նախապայմա՞ն է առաջարկում
Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ
Իրանցիներն առաջարկել էին ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
Հայաստանն իրեն կամակոր երեխայի պես չի կարող պահել, խաղը կիսատ թողել. պետք է կառուցողական լինել
Հայաստանի մեծ չինական «լռությունը»
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
20:30
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ
20:00
Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը
19:15
Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդի
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
18:45
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
18:30
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Փեզեշքիանի եվրոպական «մոդուսը» Հայաստանի հնարավորությու՞ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
17:50
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Թվում էր՝ ԵՄ 2,6 միլիարդը ուզածի պես ծախսելու ենք. թերացումը մերն է՝ պետք է արագ վերացնել
Կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան
Վստահ չեմ, թե այս փոթորիկներում նավը կարող ենք հասցնել նավահանգիստ. ախտորոշումը պետք է հստակ լինի
17:09
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
Էրդողանն ասել է, թե իր համար որն է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գլխավոր արժեքը
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
16:30
Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Ճապոնիան լրացուցիչ օգնություն կուղարկի երկրաշարժից տուժած Թուրքիա և Սիրիա

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այս բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, – ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ – Օգնության շրջանակներում այսօր մենք հինգ բժիշկ-մասնագետներ ուղարկեցինք Թուրքիա՝ գնահատելու տեղի բնակչության անհետաձգելի կարիքները։ Նրանցից հետո երկիր կժամանի մի քանի տասնյակ բժիշկներից բաղկացած խումբը:

Բացի դրանից, մենք որոշել ենք Սիրիայի իշխանություններին փոխանցել մարդասիրական օգնության խմբաքանակ, որը կներառի քնապարկեր, տաք ծածկոցներ և վրաններ»: Այս պահին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի գավառում գործում է 73 ճապոնացի փրկարարներից բաղկացած ջոկատը։ Ճապոնիայից ժամանած խումբն այդ շրջանում զբաղվում Է անհայտ կորածների որոնումներով։ Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է 18 342 մարդ, վիրավորվել՝ 74 342-ը: Սիրիայում տարերքի հիմնական հարվածն ընդունել են Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի և Համայի նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրաշարժի զոհ է դարձել 1347 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 2200-ը: Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհերի թիվն առնվազն 2030 է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում