Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայ-իրանական հարաբերության թեմայով Երևանում կազմակերպված քննարկմանը հայտարարել է, որ «որոշ խորամանկություն է նկատվում այսպես կոչված միջանցքների» և դրանց հետ կապված գործողությունների վերաբերյալ, բայց Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի: Թեմայի շուրջ «Առաջին լրատավական»-ը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ, ով նշեց, որ Իրանի մտահոգությունը միջանցքն է:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայմանը, ապա իրանագետը նշեց. «Իրանի շահերից է բխում ԵՄ դիտորդների տեղակայումը. Թեհրանը դեմ չէ»: