Sunday, 21 07 2024
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը
Փրկարարներն ապամոնտաժել են ապակու վնասված հատվածը
Մեր տարածաշրջանը դառնում է խիստ միայնակ. այլևս չկա արտաքին ուժ՝ ունակ ուղղորդելու այն
«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»
Քաղաքական իմպոտենցիա է դրսևորում իշխանությունը. մեզ խաբել են
Պետք է հետեւել Ալիեւի օրինակին
Դեսպանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին
16:30
Ուկրաինայի բնակչությունը 2100թ. կարող է հասնել 15 մլն-ի

Պուտինին պետք է թնդանոթի միս, իսկ մարդիկ չեն ուզում գնալ մսաղաց. Կրեմլը «սեղմում է պնդօղակները»

ՌԴ Պետդումայում աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ուսումնասիրելու Ռուսաստանից հեռացած քաղաքացիների նկատմամբ հնարավոր միջոցների կիրառումը, որոնք, ՌԴ իշխանությունների կարծիքով, հրապարակայնորեն վարկաբեկում են ռուսական բանակը և աջակցում Ուկրաինային։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ելենա Յամպոլսկայան, որն էլ գլխավորելու է խումբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մենք հրավիրելու ենք բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք առնչվում են թե՛ հումանիտար, թե՛ անվտանգության ոլորտներին, արդեն կան օրենսդրության հնարավոր փոփոխությունների առաջարկներ, ինչպես նաև պարզ հարցեր ուժայիններին, Մշակույթի նախարարությանը, Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանը, թե ինչքանով են գործում արդեն  գոյություն ունեցող միջոցառումները»,- ասել է նա։

Յամպոլսկայայի խոսքով՝ խմբի առաջին հանդիպումը նախատեսված է փետրվարի կեսերին։ Այն առաջարկները, որոնք պատգամավորներն ամենաարդյունավետն են համարում, կուղարկեն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, իսկ եթե նա աջակցի, կպատրաստեն համապատասխան օրինագծերը։ Ավելի վաղ Վոլոդինն առաջարկել էր բռնագրավել այն ռուսաստանցիների ունեցվածքը, որոնք գտնվում են երկրից դուրս և վարկաբեկում են Ռուսաստանի զինված ուժերը։

Հայտնի է, որ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով հետխորհրդային այլ երկրներ՝ այդ թվում նաև Հայաստան են ժամանել հազարավոր ՌԴ քաղաքացիներ։ Նրանցից շատերն իրենց հարցազրույցներում անկեղծանում են, որ նույնիսկ եթե Հայաստանում էլ չմնան՝ միանշանակ Ռուսաստան չեն վերադառնա, քանի որ այդ երկրների ղեկավարը Ռուսաստանը կործանում է բոլոր հնարավոր տարբերակներով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Ռուսաստանը նոր չէ, որ նման ծայրահեղ մեթոդների է դիմում.«Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ նա մինչև պատերազմը կիրառում էր քաղհասարակության, այլախոհների, քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների նկատմամբ։ Այստեղ որևէ նորություն չկա, բայց որ ճնշումը հասարակության, բոլոր հնարավոր այլընտրանքային կառույցների վրա մեծանում է՝ դա միանշանակ է՝ հատկապես Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի շահերից ելնելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ քանի որ Ռուսաստանը ողջամիտ մեկնաբանություն չունի հանրությանը ներկայացնելու այդ բացարձակապես որևէ հիմնավորում չունեցող սանձազերծած ագրեսիայի համար, միակ տարբերակը մնում է բոլոր հնարավոր ձայները լռեցնել.«Երկրորդը՝ ինքն իհարկե դառնում է ավելի ամբողջատիրական, այն իմաստով, որ շատ լավ տեսնում է, որ  մարդիկ չեն ուզում մասնակցել այդ արկածախնդրությանը, չեն ուզում գնալ մսաղաց։ Չկա  ողջամիտ որևէ բացատարություն, բայց իրեն պետք են ռեսուրսներ, թնդանոթի միս։ Հիմա երկրորդ մոբլիզացիայի հետ կապված ինքը փորձում է հնարավոր չափերով ռեսուրսները կենտորնացնել ձեռքերում՝ այդ թվում նման մեթոդներով։ Առաջին մոբիլիզացիայի հետ կապված տեսանք, որ շատ մեծ հոսք եղավ Ռուսաստանից՝ այդ թվում նաև Հայաստան։ Այսինքն՝ ինքնին պատերազմը հանգեցրեց, որ մեծ թվով արտագաղթ լինի երկրից, բայց մոբիլիզացիան իհարկե հանգեցրեց ավելի մեծ արտագաղթի թափին։ Հիմա երկրորդ մոբիլիզացիայի մասով փորձում են ցույց տալ, որ բոլոր նրանք, ովքեր փախչում են, հեռանում, խուսափում են՝ պետք է անպայման նրանց պատժել, որ ներկա գտնվողներն էլ՝ եթե փորձեն հեռանալ երկրից անպայման պատասխան ձևով կպատժվեն՝ այդ թվում նաև գույքի բռնագրավմամբ։Սա բացարձակապես չի տեղավորվում որևիցե ողջամտության մեջ, որովհետև մարդը հանցանք չի կատարել, ուղղակի չի մասնակցում կամ պատերազմին է դեմ արտահայտվում։ Պնդօղակներն ավելի են սեղմում, որպեսզի մարդկային ռեսուրսներ ապահովեն»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այժմ ոչ ոք չգիտի, թե Ռուսաստանում  ինչքան բնակչություն կա. «Պաշտոնապես որևէ թիվ  չի տրվում, թե ժողովրդագրական վիճակն ինչպես է փոխվել, բայց մենք մեր աչքի առաջ ենք տեսնում, թե ինչքան մեծ թվով քաղաքացիներ՝ Թուրքիա, արևմտյան պետություններ, հետխորհրդային երկրներ կամ Միջին Ասիական պետություն՝ տվյալ դեպքում Ղազախստան գնում։ Պուտինյան ռեժիմը դառնում է էլ ավելի ամբողջատիրական, անցնում է փակ սահմանների ռեժիմի, որպեսզի մարդկանց ներգրավի այդ մսաղացին։ Անկեղծ ասած՝ եթե Սովետը գոնե ինչ-որ «իդեա-ֆիքս» ուներ՝ կոմունիզմ, որով տարիներ շարունակ կերակրում էր, Պուտինը՝ ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների դարում,  չունի որևիցե բան առաջարկելու,  որի համար մարդիկ պետք է գնան զոհվելու։ Փորձեր արվեցին՝ դենացիֆիկացիա, սերմանել, իբրև թե Ուկրաինայում փրկում են ռուսալեզու բնակչությանը, բայց չստացվեց։ Ուզում եմ ասել, որ սա մի յուրահատուկ իրավիճակ է, երբ բռնապետությունը չունի որևիցե գաղափար։ Ընդ որում՝ այդ կոնցեպտն արդեն փոխվում է ժամանակի մեջ։ Անցած տարվա փետրվարի 24-ից հետո պարբերաբար փոխվեց»։

Ըստ Սաքունցի՝ ամբողջ ողբերգությունն այն է, որ Ռուսաստանը դարձել է գաղափարազուրկ բռանպետություն.«Ես չեմ էլ պատկերացնում, որ  նա կարողանա հաջողել ու այդքան մեծ պետությունը պահել բռնապետական ռեժիմի մեջ։ Այնուամենայնիվ Խորհրդային Միության փլուզումից հետո լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք իր օգտին չեն»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում