Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱՊԿ որևէ երկիր չի միանա խորտակվող նավին, ՌԴ-ն ասում է՝ իր թույլտվությամբ է, որ պրեստիժը չընկնի

Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանը դժվար թե դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին, եթե որևէ մեկը չցանկանա իր ներդրումն ունենալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը. «Մենք կողմնակից չենք ՀԱՊԿ մեր գործընկերներին ներքաշելու այն իրավիճակին, որը մենք լուծում ենք Ուկրաինայում։ Դա մեր հատուկ օպերացիան է, եթե միայն ինչ-որ մեկը չցանկանա իր ներդրումն ունենալ։ Բայց ես չեմ կարծում, որ մենք կդիմենք այս երկրներին, նրանք նույնպես ուժեղ ճնշման տակ են»,- ասել է ռուսաստանցի գործիչը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ մյուս անդամներին և մասնավորապես Հայաստանին  ամենամեծ ճնշողն իհարկե հենց իրենք են.«Բայց խնդիրն ն է, որ այդ երկրները վախենում են սանկցիաներից, չեն ուզում մարգինալացվեն աշխարհիից, ուզում են աշխարհի հետ կապերը պահպանել և չընկնել ծանր սանկցիաների տակ։ ՀԱՊԿ մյուս անդամները աշխատում են սանկցիոն  ռեժիմին առերևույթ չխախտել։ Այդպես էլ պետք է լիներ։ Իսկ Ռուսաստանին պետք է ցույց տալ, որ դա  իրենց թույլտվությամբ է տեղի ունենում, որ իրենց պրեստիժը չընկնի»,-նկատեց նա։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը չբացառեց, որ ինչ-որ փուլում, Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի երկարացման համատեքստում, հնարավոր է նաև միանալու պարտադրանք լինի.«Բայց ես այդ երկրների մեջ չեմ տեսնում որևէ թեկնածու, որ դրան պատրաստ է։ Նրանք նաև ռիսկերը գնահատելով  են այդ հայտարարությունն անում։ Եթե ճնշում գործադրեն ու  մերժում ստանան՝ դա շատ ավելի վատ հեռանկար է իրենց համար»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր զրուցակիցը նկատեց.«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք դա անենք։ Մենք մեր սահմանը պաշտպանելու խնդիր ունենք, ես դա  անհնար եմ համարում»,-եզրափակեց Հովհաննիսյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ջաբարովի հայտարարությանն ասաց.«Կարծում եմ, որ խոսել Հայաստանի մասին՝ որպես ՀԱՊԿ անդամ՝ անիմաստ է, իսկ ազգությամբ հայ Ջաբարովը պարզապես  վերևից իջեցված առաջադրանք է կատարել, եթե չեմ սխալվում ՝նա հատուկ ծառայությունների գեներալ է։ Այդ մարդիկ իրենց երկիրը ոչ թե անդունդի եզրին են հասցրել, այլ վայր են նետել։ Ռուսաստանը մոտենում է անդունդի հատակին, երևի ինչ-որ տարօրինակ բնազդով ուզում են այդ անփառունակ ճանապարհին ձեռք բերել գործընկերներ»,-նկատեց մեր զրուցակիցը։

Խզմալյանն ընդգծեց՝ մենք  անդունդից  մեկ-երկու քայլ հետ ենք կանգնել.«Եվ  նման կենացները գործընկերության մասին բավականին ձանձրալի են ու անլուրջ։ Ասել են, որ նման բան ասի՝ նա էլ ասել է։ Պետք է շարունակել հստակորեն կտրել այն բոլոր թելերը, որ մեզ  կապում են Տիտանիկին. այն արդեն բախվել է սառույցին, պետք է մեր փոքրիկ տապանով հեռանանք, որքան հնարավոր է շուտ»,-եզրափակեց  նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում