Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հայաստանը մենք ենք

20 տարին հարյուրամյակների պետականություն ունեցող պետությունների համեմատ շատ կարճ ժամանակ է: Հարյուրամյակների ու տասնամյակների ձեռքբերումները չես համադրի ու չես կշռի ոչ մի կշեռքով: Բայց ժամանակներն արագացել են, և այն, ինչ անցած դարերում տասնամյակների ընթացք ուներ, հիմա խտացել է ու տեղավորվել մի քանի տարիների մեջ:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության 20 տարին հնարավորություն տալիս է պատմության նժարին դնել ձեռքբերումներն ու կորուստները, մի երրորդ նժար էլ հավելել ակնկալիքների և ցանկությունների համար:

Եվ ուրեմն`

Պատմության նժարին Հայրենիք նժարելու Ժամանակը

Պետություն, եկեղեցի, բանակ: Հասարակության համար այս երեք բաղադրիչների դասավորությունը, ըստ կարևորության, փոխվում է հանգամանքների ու իրադարձությունների զարգացումով:

Պետություն: Համակարգ, որ հնարավոր է դարձնում հասարակության նորմալ կենսագործունեությունը: Այսինքն` սահմանվում են կանոններ գրված ու չգրված օրենքների տեսքով, որոնց շրջանակներում անցնում է մեր կյանքը: Եթե, իհարկե, օրենքները կատարվում են:

Եկեղեցի: Եկեղեցին մեր հոգևոր կապն է մեր հազարամյա պատմության, մեր արմատների ու մեր ներկայի հետ, եկեղեցին մեր ապագայի օրհնության միակ երաշխավորն է:

Բանակ: Բանակը պետության, եկեղեցու, մեզնից յուրաքանչյուրի գործունեությունն ու ազատությունն ապահովող, մեր 20-ամյա անցյալի ամենահերոսական կառույցն է:

***

1988 թ. սկսված ազգային զարթոնքը հանգեցրեց մեր ամենամեծ ու աներկբա ձեռքբերմանը` Անկախությանը: Ազատության հրապարակում դրվեցին մեր Անկախության հիմքերը:

***

Անցած 20-ամյակի ամենաարդար ու ամենավաստակած ձեռքբերումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է՝ աշխարհի համար չճանաչված պետություն, որի գոյությունն ու գոյության իրավունքը այլևս քննարկման նյութ չեն: Պետություն, որ ստեղծվեց իրավական հիմքերով ու իր սահմանները հաստատեց ռազմական հաղթանակներով:

***

Անցած 20-ամյակի ամենահերոսական ձեռքբերումը մեր հաղթանակն է չհայտարարված պատերազմում, որը, որքան էլ պարադոքսալ է, դեռ չի ավարտվել:

***

Անցած 20-ամյակի ամենաէական ձեռքբերումը Հայաստանի Ազգային բանակի գոյությունն է, որ գրավականն ու երաշխավորն է խաղաղության ու ազգային անվտանգության:

***

Անցած 20 տարիների ամենակարևոր ձեռքբերումը Հայ Առաքելական եկեղեցու ազատ գործունեությունն է` առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանին հոգևոր վակուումից դուրս բերելու մեծագույն առաքելությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին կաթողիկոսի նորօրյա օրհնությամբ:

***

1999 թ. ճակատագիրը մեզ երկրորդ շանսը տվեց դառնալու տարածաշրջանի ամենադինամիկ զարգացող ու ամենաժողովրդավար երկիրը: Մայիսյան խորհրդարանական ընտրություններով իշխանության եկավ «Միասնություն» դաշինքը՝ «Կառուցենք ու պաշտպանենք» կարգախոսով: Մի քանի ամսում երկիրը գույքագրվեց, արդյունաբերության վերականգնման ու տնտեսության զարգացման 30-ամյա ծրագիր մշակվեց: Ղարաբաղի հարցն էլ մոտ էր լուծմանը: Թուրք-հայկական միակողմանի փակված սահմանն էլ մոտ էր բացմանը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին քաղաքական անկախություն ձեռք բերած պետության իրական անկախացումը կասեցվեց: Սպանություններն Ազգային ժողովում աստիճանաբար հանգեցրին պետական հեղաշրջման, որի հետևանքով, հակառակ ընտրությունների արդյունքների, իշխանությունը հայտնվեց բոլորովին այլ մարդկանց ձեռքում և սկսեց լուծել բոլորովին այլ խնդիրներ: Հետայդու Հայաստանի Հանրապետության իշխանությունը ունեցել է միայն մեկ խնդիր` ինքնապահպանում ու ինքնավերարտադրում: Երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը ծառայել է նախևառաջ այդ նպատակին, հետո՝ մնացած խնդիրների այս կամ այն կերպ լուծմանը: Աստիճանաբար իշխանությունը կուտակվեց քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում, որը դարձավ երկրի իրական տերը` առավելագույնս սերտաճելով իշխանության հետ: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կատարված ոճրագործությունը և ոճրագործության հետաքննության հետագա ընթացքը, որ ոչինչ ավելի չբացահայտեց, քան հայտնի էր արդեն հոկտեմբերի 28-ին, դարձավ այն հիմքը, որի վրա բարձրացավ կոռուպցիայի, ստվերային տնտեսության բարգավաճման, բարոյահոգեբանական մթնոլորտի աղճատման, վախի, ստորաքարշության և ուրացումի՝ առայսօր անհաղթահարելի պատը: Հայաստանի երրորդ հանրապետության գոյության անցած 20 տարիների ամենամեծ փորձությունը 1999 թ. հոկտեմբերի 27-ն է, խորհրդարանական հարցուպատասխանի չորեքշաբթին, որ բեկեց պատմության, երկրի ու նրա քաղաքացիների ճակատագիրը:

***

2007-ին հանրապետության առաջին նախագահ Լևոն ՏերևՊետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն արմատապես փոխեց իրավիճակը: Քաղաքական դաշտում միանգամից ուժերի բյուրեղացում սկսվեց` իշխանությունն ու իր արբանյակ կեղծընդդիմադիրները հայտնվեցին մի կողմում, իրական ընդդիմությունը` մեկ այլ: 2008-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, թե ում կողմում է ժողովուրդը, իսկ ընտրություններին հաջորդած մարտի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ իշխանությունը հանուն ինքնապահպանության և ընդդեմ ժողովրդի: Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, այնպես էլ 2008-ի մարտի 1-ի ոճրագործությունը մնաց չբացահայտված` հակառակ տասնյակ խոստումներին ու ձևական ջանքերին: Անցած 20 տարիների ամենածանր կորուստը, Արցախյան ազատամարտի ու Եռաբլուրի նահատակներից հետո, 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված մեր հայրենակիցներն են:

***

Ամենածանր մարտահրավերը, որի առաջ այսօր կանգնած ենք բոլորս, արտագաղթն է, որ տրոյական ձիու քայլով ներսից դատարկում է մեր սահմանամերձ Հայրենիքը:

***

2007-2008 թթ. ձեռքբերումներից հիմնականը բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է, հույսի, հավատի, ինքնավստահության վերականգնումը: Հազարավոր մարդկանց համար հայտնվեց իրական փոփոխությունների հեռանկար: Եվ այդ հնարավորությունը մնում է այն ոսկե կամուրջը, որ կապում է մեզ 20 տարի առաջ ձեռք բերված անկախության և իրականում անկախանալու հնարավորության հետ:

***

20 տարին բավական ժամանակ էր՝ հասկանալու, որ քաղաքական անկախության հռչակումը ընդամենը գործընթացի սկիզբն է, իսկ իրական անկախությունը տնտեսական ու ֆինանսական է, որի հիմքերը, գուցե դա էլ պարադոքսալ հնչի, մտածողության մեջ են, աշխարհընկալման ու զարգացման մոդելի ընտրության փիլիսոփայության մեջ: Ի՞նչն ենք համարում արժեք, ո՞րն ենք համարում մեր չափանիշը, ի՞նչ չափանիշ ենք դնում մեր չափանիշի ու արժեհամակարգի առանցքում, ո՞րն է մեր իդեալը: Անհեռանկար ու անիմաստ շինհրապարակ ու սպասարկման ոլո՞րտ, թե՞ արդյունաբերության ու տնտեսության համաչափ զարգացում` ի՞նչն ենք համարում խնդիր, նպատակ, հեռանկար:

***

Հյուսիսային Աֆրիկայի հեղափոխությունների ալիքը համեմատում են Բեռլինյան պատը քանդելու հետ: Գեղեցիկ է հնչում: Պատկերավոր: Տպավորիչ: Այնուամենայնիվ, պատերը նախ պետք է վերացնել գիտակցության ու հոգու մեջ, արտաքին պատերը իրենք իրենց էլ քանդվում են` երբ ներքին պատերը արդեն չկան:

***

Պատմության նժարին Հայրենիք նժարելու մեր Ժամանակը տարկետում չի տալիս: 21-րդ դարը մերն է լինելու, երբ վերջապես դադարենք ես-դու-նա-ի անհեթեթ կարուսելը, երբ դադարենք հերոսներ հնարել ու իրական հերոսներին շրջանցել, երբ իսկապես զգանք-հասկանանք-հասկացնենք, որ Հայաստանում, սփյուռքում, անցյալում, ներկայում, ապագայում մենք ՄԵՆՔ ենք, ու դա է մեր ուժը, դա է մեր շանսը: Ու երբ ներսից չբեկորենք, չքանդենք, ես-դու-նա-ի չվերածենք մեր ՄԵՆՔ-ը, 21-րդ էլ, 22-րդ էլ ու բոլոր դարերն էլ մերն են լինելու: Խնդրում եմ` ուշադրություն դարձրեք` ոչ թե «եթե», այլ` «երբ»` երբ կարողանանք, երբ հասկանանք, երբ հասկացնենք:

***

Եվ` ամենակարևորն ու ամենաանբեկանելին` 20 տարում ծնվել ու մեծացել են անկախ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, որ չգիտեն, թե ինչպիսին է լինում այլ պետությունն ու այլ հասարակարգը: Բարեբախտաբար: Իսկ հազարամյակից հազարամյակ ու հասարակարգից հասարակարգ անցման պատասխանատվությունը, այնուամենայնիվ, մեր սերնդինն է, որ ծնվել է անցյալ դարի կեսերին ու ժամանակների համեմատությամբ ճանաչել է իր կյանքի Ժամանակը, որ հասկանում է չշտապելու ու չհապաղելու կարևորությունը, որ հասկանում է Ժամանակի արժեքը: Իսկ դա պարտադրում է չսխալվել, պարտադրում է պատասխաններ գտնել անցյալի ու ներկայի հարցերին, որովհետև արդեն ուղղակի իրավունք ու ժամանակ չունենք մեր սերունդներին ժառանգել մեր չլուծած հարցերը լուծելու պարտականությունը:

***

Իսկ ինչո՞ւ այսպես հատվածաբար, ինչո՞ւ հակիրճ ու հպանցիկ` 20 տարին պատկառելի ժամանակ է ու արժանի է հանգամանալից, բարեխիղճ վերլուծության ու գնահատանքի: Այո, բայց երբ բոլորն ամեն ինչ գիտեն ու հասկանում են, անմիտ-անիմաստ է դառնում մանրամասն-հանգամանալիցը, և շատ ավելի նախընտրելի է հակիրճ-հպանցիկը: Մանավանդ` անկեղծ:

Ու նույնքան էլ անկեղծությամբ` ծնունդդ շնորհավոր, Հայաստան: Առավել ևս, որ Հայաստանը «դու» չէ, Հայաստանը ՄԵՆՔ է: Արդեն 20 տարի: Ու` միշտ:

Արամ Զ. Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում