Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել միջնորդավորված. «Չի բացառվում` Ֆրանսիայի կամ Մոսկվայի ջանքերով»:
Վերլուծաբանի կանխատեսմամբ` Թուրքիայում նախընտրական պայքարը կսրվի. «Թուրքիայից դուրս տարբեր ուժեր ևս կօգտվեն այս իրավիճակից: Սա ռեգիոնալ մասշատբի աղետ է, անվտանգության վակուում է. Հայաստանի քայլերը բխում են ռիսկերից: Դեռ գտնվում ենք ուկրաինական թատերաբեմի ազդեցության տակ. մեզ սպասվում են անկանխատեսելի ժամանակներ:ԵՄ դիտորդների տեղակայումը ՀՀ համար անվտանգային բարդ միջավայրում ճկուն խաղի հնարավորություն է»: