Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Զելենսկին վստահ է, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին. Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել ԵԽ-ում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի հատուկ լիագումար նիստում, որը նախորդել է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա հանդիպմանը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ից և վստահություն հայտնել, որ Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված նրա ելույթը: «Եվրոպայի բախտը բերել Է, որ այս դահլիճում՝ Եվրոպայի ամենամեծ խորհրդարանում՝ Եվրախորհրդարանում, սկզբունքային և եռանդուն մարդիկ բացարձակ մեծամասնություն ունեն… Մեր Եվրոպան աշխարհին տալիս է կյանքի եվրոպական ուղի, եվրոպական ապրելակերպ, եվրոպական կյանքի կանոններ, երբ յուրաքանչյուր ոք նշանակություն ունի, երբ իշխում է օրենքը, երբ պետությունները ձգտում են լինել սոցիալական, իսկ հասարակությունը՝ բաց… Սա մեր Եվրոպան է: Եվ ես հիմա այստեղ եմ՝ պաշտպանելու մեր ժողովրդի ճանապարհը դեպի տուն», – ասել է Զելենսկին ներկաներին: Զելենսկին շեշտել է, որ պատմության մեջ առաջին անգամ է Եվրոպական Միությունը նման մասշտաբների ռազմական օգնություն տրամադրում: Նա նաև նշել է, որ Ուկրաինան մոտենում է Եվրամիությանն անդամակցությանը: ,Մենք ավելի ենք մոտենում Եվրոպական Միությանը: Ուկրաինան կդառնա Եվրոպական Միության անդամ: Հաղթական Ուկրաինան՝ հաղթական Եվրոպական Միության անդամե: Բացի այդ, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոպայում յուրաքանչյուրին, որ օգնել է ուկրաինացի ժողովրդին: ,Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր օգնում են Ուկրաինային կենսական անհրաժեշտության մատակարարումներով, զենքով և զինամթերքով, էներգետիկ ոլորտի սարքավորումներով և վառելիքով, հազարավոր բաներով, որոնք կենսական նշանակություն ունեն պատերազմում դիմակայելու համարե, – ասել է Զելենսկին: «Եվրոպան միշտ մնալու Է ազատ, քանի դեռ մենք միասին ենք։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ, ես բոլորիդ հրավիրում եմ Ուկրաինա»,- իր ելույթը եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու համար թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելուն։ Բանակցությունների մեկնարկի համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, ներառյալ՝ բարեփոխումներ անցկացնեն և ուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը։ Ի դեպ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ղեկավարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման արդյունքը կդառնա Կիևին ավելի մեծ աջակցությունը, այդ թվում՝ ավելի մեծ ռազմական և ֆինանսական օգնությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, որից հետո մեկնել է Բրյուսել: Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում