Saturday, 13 07 2024
Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ
22:15
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Մոսկվան Անկարային նախապայմա՞ն է առաջարկում
Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ
Իրանցիներն առաջարկել էին ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
Հայաստանն իրեն կամակոր երեխայի պես չի կարող պահել, խաղը կիսատ թողել. պետք է կառուցողական լինել
Հայաստանի մեծ չինական «լռությունը»
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
20:30
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ
20:00
Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը
19:15
Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդի
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
18:45
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
18:30
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Փեզեշքիանի եվրոպական «մոդուսը» Հայաստանի հնարավորությու՞ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
17:50
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Թվում էր՝ ԵՄ 2,6 միլիարդը ուզածի պես ծախսելու ենք. թերացումը մերն է՝ պետք է արագ վերացնել
Կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան
Վստահ չեմ, թե այս փոթորիկներում նավը կարող ենք հասցնել նավահանգիստ. ախտորոշումը պետք է հստակ լինի
17:09
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
Էրդողանն ասել է, թե իր համար որն է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գլխավոր արժեքը
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
16:30
Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Ֆրանսիան ժանդարմներ է ուղարկում Հայաստան՝ ցույց տալու, որ հարցը միայն քաղաքացիական մակարդակով չեն դիտարկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։

-Տիկին Չոբոյան, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն  հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստան ժամանելիք ԵՄ դիտորդների թվում կլինեն նաև ֆրանսիացի ժանդարմներ։ Սա ի՞նչ նշանակություն ունի ըստ Ձեզ։

-Այդ մասին նաև հայտարարել էր Ֆրանսիայի  ներքին գործերրի նախարարը։ Թիվ չնշելով նա ասել էր, որ ֆրանսիան պետք է ժանդարմներ ուղարկի Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Ես սա միանգամայն օրինաչափ եմ համարում, որովհետև Ֆրանսիան այսօր այն երկիրն է, որ Ֆրանսիայի հայ համայնքի  միջոցով, համայնքի շուրջ ստեղծված  շարժման՝ մտավորականների շնորհիվ  հանրային կարծիք է ձևավորվում։ Այժմ փաստորեն  միջազգային, համաեվրոպական ուժ է ձևավորվում, դիտորդական  պատվիրակութուն է ուղարկվում և նման քայլը միանգամայն տրամաբանական է։

-Ժանդարմների փաստը հատուկ նշանակությու՞ն ունի։

Չեմ կարծում, որ հատուկ նշանակություն ունի, պարզապես Ֆրանսիան պետք է նման քայլի գնար։ Երևի ժանդարմներ է  ուղարկում, որովհետև նրանք փորձառություն, որոշակի պատրաստվածություն ունեն՝ ոչ թե աղետի, այլ թեժ կետերի մասին զեկույց պատրաստելու, ճիշտ գնահատականներ տալու իմաստով։ Սա նշանակում է, որ Ֆրանսիայի իշխանություններն ուզում են, որ այս առաքելության տակ շեշտ դրվի՝ առ այն, որ Ֆրանսիայի իշխանությունները  հետաքրքրված  են ոչ միայն քաղաքացիական մակարդակով։

-Գերմանիայի արտգործնախարարն օրերս հայտարարեց, որ Գերմանիայն էական դերակատարություն կունենա դիտորդների հարցում։ Կարծում եք՝ ԵՄ ամեն երկիր իր առանձի՞ն դերակատարությունը պետք է ունենա։

-Այդպես է, բայց պետք է նշել նաև, որ Ֆրանսիան շատ ավելի հետաքրքրված է, քան Գերմանիան։ Չպետք է մոռանանք, որ Գերմանիայում  հսկայական թուրքական համայնք կա, իսկ  Ֆրանսիայում հայ համայնքը գերակշռում է ոչ թե թվով, այլ որակով։ Գերմանիան այս հարցը զուտ որպես մարդասիրական խնդիր է տեսնում և ոչ քաղաքական։ Այսինքն՝ տեսնում է, որ  երկիրն այս վիճակի մեջ է ու որոշ չափով դերակատարություն է ուզում ունենալ  որպես մեծ երկիր և ոչ ավելին։

-Եթե առաքելությունը քաղաքացիական է և իր մեջ ռազմական բաղադրիչ չի պարունակում, ապա ինչո՞ւ են Ռուսաստանն ու Ադրբեջանն այսքան ծանր տանում այդ հանգամանքը։

-Նախևառաջ՝  իրենց քաղաքական ոճը, դիրքորոշումները ծայրահեղ են։ Մասնավորապեա իրենք  այսօր «ջղային» վիճակի մեջ են, իրենց պահվածքը հենց դրան պետք է վերագրել։  Իսկապես քաղաքացիական դիտորդների ներկայությունն արգելք չէ, որ ռազմական գործողություններ լինեն։ Իսկ Ռուսաստանի կողմից ջղագրգիռ  կեցվածք է  որովհետև մտածում են՝ մերը չեք ընդունում, ուրիշ ուժերի եք դիմում։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում