Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

Հայաստանում Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայ-իրանական հարաբերության թեմայով Երևանում կազմակերպված քննարկմանը հայտարարել է, որ «որոշ խորամանկություն է նկատվում այսպես կոչված միջանցքների» և դրանց հետ կապված գործողությունների վերաբերյալ, բայց Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի: Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի հայտարարությունն ուշագրավ է և անկասկած բազմիմաստ, եթե իհարկե Իրանի դիվաագետները երբևէ անում են այսպես ասած մեկ իմաստ պարունակող արտահայտություններ ու հայտարարություններ: Դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հայտարարությունն իհարկե առաջացնում է հարց, թե ընդհանրապես միջանցք ասելով ինչ են հասկանում Հայաստանն ու Իրանը: Մի բան կարծես թե որոշակիորեն և զգալիորն պարզ է՝ չկտրել հայ-իրանական սահմանը, ու այստեղ Հայաստանի և Իրանի շահի համադրությունը կարծես թե պարզ է ցերեկվա լույսի պես: Սակայն, իրավիճակը, որ կա այսպես կոչված «միջանցքի», իսկ իրականում հաղորդակցությունների հարցի հետ, այդքան էլ պարզ ու միագիծ չէ:

Օրինակ, Հայաստանի վարչապետը նախօրեին էլ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է անցնել նոյեմբերի 9-ի հայտարարության իներորդ կետի իրագործմանը, այնպես, ինչպես գրված է այդ կետում, որում ոչինչ չկա միջանցքի մասին, բայց բավականին բան կա Նախիջևանի և Ադրբեջանի Արևմտյան շրջանների միջև հաղորդակցության ճանապարհի մասին: Ինչպե՞ս է դրան վերաբերում Իրանը: Այստեղ կա թերևս մի նուրբ պահ: Ներկայումս Իրանն է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհը: Ամիսներ առաջ նույնիսկ ստորագրվեց Բաքու-Թեհրան համաձայնագիր, հենց այդպես կոչված «զանգեզուրյան միջանցքի», որը անցնում է Իրանի տարածքով և կապում Ադրբեջանն ու Նախիջևանը: Եթե սկսում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի հաղորդակցություն, ապա Իրանը այստեղ կորցնում է իր գրեթե մենաշնորհային դիրքը, հաշվի առնելով այն, որ Վրաստանի տարածքով Ադրբեջան-Նապիջևան ցամաքային հաղորդակցությունը մեղմ ասած ավելի երկարատև է բազմապատիկ անգամ: Կորցնելով այդ դիրքը, Թեհրանը զգալիորեն կկորցնի նաև Բաքվի հանդեպ ազդեցության լծակ: Եվ ահա, այդ նուրբ հանգամանքը օրինակ առաջացնում է հարց, թե Իրանը որքանով է շահագրգռված, որպեսզի Հայաստանի տարածքով լինի Նախիջևանի հետ Բաքվի հաղորդակցություն, թեկուզ առանց որևէ «միջանցքային» տրամաբանության, այլ Հայաստանի սուվերենության ներքո: Իրանի դեսպանի հայտարարության ուշագրավ մյուս բաղադրիչն այն է, որ նա խոսում է Հայաստանի և Իրանի նախաձեռնողականության անհրաժեշտության մասին: «Չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ։ Մենք պետք է նայենք, թե ինչ քայլեր են հարկավոր, ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն։ Մենք չպետք է դա թույլ տանք», հայտարարում է դեսպանը: Ի՞նչ նախաձեռնություն է նա պատկերացնում, օրինակ, և ինչ բնույթով և տեսքով նախաձեռնություն: Օրինակ, արդյոք նա ակնարկում է այն մասին, որ Երևանը շոշափելով «հայկական խաչմերուկի» գաղափարը, այդուհանդերձ բավական նախաձեռնողականություն չի ցուցաբերում այդ գաղափարը քաղաքական օրակարգում սպասարկելու համար:

Թե՞ Իրանը ունի այլ պատկերացումներ, որոնք ներկայացնում է Երևանին, սակայն չի ստանում իր գնահատմամբ բավարար արձագանք: Շատ կարևոր է հասկանալ, եթե դրանք կան, ապա ի՞նչ բնույթի են: Որովհետև, դեսպանը կարող է նկատի ունենալ և «ռազմական նախաձեռնողականություն», ինչն արդեն այլ, շատ ավելի բարդ և նուրբ կատեգորիայի հարց է՝ Երևանի արձագանքի արժանանալու տեսանկյունից: Խոսքն իհարկե այն մասին չէ, ինչպես փորձում են տարածել ադրբեջանական քարոզչամիջոցները, թե կարող է լինել հայ-իրանական ռազմական գործողություն: Հայտնի է, որ Թեհրանը Երևանին արել է համատեղ զորավարժությունների առաջարկ և գուցե դա նկատի ունի դեսպանը՝ չսպասելու և նախաձեռնողական լինելու առումով, ինչը սակայն դարձյալ՝ բավականին նուրբ հարց է Երևանից միարժեք արձագանքի արժանանալու համար, որովհետև խոշոր հաշվով այդ ամենը քաղաքականության գործիք է, իսկ քաղաքական իրադրությունը և հարցերը միաշերտ չեն ու ինչպես ավելի ները նկարագրած օրինակով արձանագրեցի, շատ հարցերում ունենալով շահի ողջունելի ընդհանրություն, մի շարք հարցերում Երևանն ու Թեհրանը կարող են ունենալ բնականորեն տարբեր պատկերացումներ և մոտիվներ: Հետևաբար, դեսպանն անկասկած անում է ոչ թե այլոց ձևակերպած օրակարգին հետևելու, այլ սեփական օրակարգի նախաձեռնողականության կարևոր դիտարկում, սակայն այդտեղ չափազանց էական է, թե ինչ ընդհանուր մոտեցումների և մոտիվների շրջանակ ու ամրություն է ունենալու այդ նախաձեռնողականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում