ԱԳ փոխնախարարը գաղտնի տեղեկություն չի հայտնել. Տարածաշրջանում զարգացումների դեմ ակտիվ խոսել են Իրանը, ԱՄՆ-ն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը:
Իրանագետի խոսքով` Իրանի քաղաքական հայտարարությունները կանխարգելիչ նշանակություն ունեցել են. «Որևէ պաշտոնական մայրաքաղաք ռազմական էսկալացիան կանխելու դափնիները իր վրա չի վերցրել, որովհետև դա հավելյալ պատասխանատվություն է»: Ըստ իրանագետի` Իրան-Արևմուտք հարաբերությունները որքան էլ սրված լինեն, միանշանակ չէ, որ գնալու են ռազմական էսկալացիայի: