Հայաստանում ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։ Այդ մասին ասել է Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն։Հետաքրքիր զարգացում է, քաղաքացիական դիտորդական առաքելությունը փաստացի նոր նրբերանգներ է ստանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հանրային-հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի հետ:
Չոբոյանի գնահատմամբ` Ֆրանսիան ցույց է տալիս, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը պետական մակարդակով է. «Ֆրանսիան շեշտում է իր ներկայությունը Հայաստանում: Ժանդարմների ներկայությամբ Ֆրանսիան ցույց է տալիս պետական մակարդակով ուշադրությունը ՀՀ նկատմամբ: Հայաստանի շուրջ սեղմված օղակը ԵՄ առաքելությամբ կթուլանա Չոբոյանը սակայն չի բացառում, որ Ադրբեջանի ու ՌԴ-ի կողմից ԵՄ դիտորդների նկատմամբ սադրանքներ լինեն: