Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Եվրոպայում անհետանում է ՌԴ-ի հետ հակամարտությունում անուղղակի և ուղղակի ներգրավվածության միջև սահմանը. Պեսկով

Լոնդոնի կողմից Կիևին կործանիչների մատակարարման հարցի քննարկումն ընկալվում է որպես Եվրոպայի աճող ներգրավվածություն Ռուսաստանի հետ հակամարտությունում: Եվրոպայում անհետանում է Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում անուղղակի և ուղղակի ներգրավվածության միջև սահմանը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մենք դա ընկալում ենք որպես, ըստ էության, ոչ այլ ինչ, քան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի աճող ներգրավվածություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում: Աստիճանաբար վերանում է անուղղակի և ուղղակի ներգրավվածության միջև սահմանը: Այս առումով կարելի է միայն ափսոսանք հայտնել», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ կարելի է «արձանագրել, որ նշված երկրների կողմից նման գործողությունները հանգեցնում են այս հակամարտության շուրջ լարվածության սրման, ձգձգում են այս հակամարտությունը, այն ավելի ցավոտ ու տանջալից են դարձնում Ուկրաինայի համար»։

«Սկզբունքորեն երկրների այս գործողությունները չեն փոխի այս հակամարտության ելքը և չեն փոխի այն հետագիծը, որով մեր երկիրը հատուկ ռազմական գործողության շրջանակներում գնում Է իր նպատակներին հասնելու առումով», – ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով բրիտանական կառավարության ներկայացուցչին, հաղորդել էր, որ Լոնդոնը դիտարկում է Կիև կործանիչներ տեղափոխելու հնարավորությունը։

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Կիևի վարչակարգին կործանիչների մատակարարումները ռազմաքաղաքական հետևանքների կհանգեցնեն եվրոպական մայրցամաքում և ամբողջ աշխարհում։

Դեսպանատանը նշել են, որ Ռուսաստանը պատասխան կգտնի բրիտանական կողմի ցանկացած ոչ բարեկամական քայլի, այդ թվում՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու դեպքում։ Խոսակցություններն այն մասին, որ Ուկրաինային անհրաժեշտ են կործանիչներ, սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ մի շարք երկրներ հայտարարեցին, որ տանկեր կմատակարարեն Կիևին: Սակայն ինչպես նշում են երկրների ներկայացուցիչները, այդ տանկերը կարող են ուկրաինացի զինվորականներին հասնել մի քանի ամսից ոչ շուտ։

Ինչ վերաբերում Է ռազմական ինքնաթիռներին, ապա արեւմտյան երկրների իշխանությունների պաշտոնատար անձինք դեռ կոնկրետ չեն հայտարարել դրանք ուղարկելու մտադրությունների մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը միայն ասել է. «Երբ խոսքը գնում Է կործանիչների մասին, ապա դրանք, իհարկե, խոսակցության մի մասն են», իսկ Ֆրանսիայի նախագահը չի բացառել մատակարարումները։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ «ոչ» էր պատասխանել լրագրողների այն հարցին, որը վերաբերում Էր ուկրաինացի զինվորականներին F-16 կործանիչներ մատակարարելուն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել Է, որ Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ և սուզանավեր մատակարարելու պահանջները միայն վնասում են ՆԱՏՕ-ի միասնությանը, և Բեռլինը չի մասնակցի նման քննարկումներին։

Ինչպես նշում են փորձագետները, եթե արևմտյան երկրները, այնուամենայնիվ, որոշեն Կիևին կործանիչներ մատակարարել, ապա դրանք ուկրաինացի զինվորականներին կհասնեն զգալիորեն ավելի ուշ, քան տանկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում