Այսօր աշխարհը նշում է հայտնի ռոք երգիչ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը: Աշխարհահռչակ երգիչը այսօր կդառնար 65 տարեկան: Նա հայտնի «Քուին» խմբի մեներգիչն էր, որի կազմում կատարած երգերը մեծ համբավ բերեցին նրան:
Մերկուրին երկար չապրեց: 1986 թ. լուրեր տարածվեցին, որ նա հիվանդ է ՁԻԱՀ-ով: Հիվանդությունն արագ ընթացք ունեցավ. հայտնի երգիչը մահացավ 1991 թ. 45 տարեկանում: Այս օրերին նրա ընկերները, հայտնի երգիչներ և երկրպագուներ մի շարք միջոցառումներ են կազմակերպել աշխարհի տարբեր մասերում: «Քուին» խմբի անդամները, նաև նշելով խմբի ստեղծման 40-ամյակը, որոշել են ընտրել իրենց խմբի կողմից կատարված լավագույն երգը: Հարցվածներից ամեն հինգերորդը ընտրել է Don’t stop me now երգը, որն էլ համարվել է լավագույնը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուրանոցներից մեկում կկայանա բարեգործական աճուրդ, որի ժամանակ վաճառված Մերկուրիի իրերից ստացված հասույթը կուղղվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքներին: Աճուրդին ներկա կգտնվեն Մերկուրիի ընկերները, որոնց խորհուրդ է տրվել այստեղ ներկայանալ Մերկուրիի բեղերով, ինչը կխորհրդանշի Մերկուրիի ամենահայտնի տարբերակիչ նշաններից մեկը:
Բացի այդ, Google որոնողական համակարգը փոխել է իր լոգոն` փոխարենը դնելով Մերկուրիի նկարները և առաջարկելով նկարի վրա սեղմելով՝ լսել Մերկուրիի հայտնի երգերից մի քանիսը:








































