Thursday, 30 03 2023
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել

Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահարավերներն  ու հեռանկարները։

«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023-ում» Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին կոչ է անում Հայաստանում չվախենալ նորարարությունից, որը զարգացման գլխավոր ուղին է։

«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում» քննարկումների առանցքում է նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական՝ ESG գործոնների դերը երկրի զարգացման գործում։

«Սա մեր առաջին տնտեսական համաժողովն է, որտեղ համախմբել ենք Հայաստանի ֆինանսական ոլորտի հիմնական դերակատարներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ու տնտնեսության իրական հատվածի այլ խաղացողների։ Վստահ եմ, որ քննարկված թեմաները բազմաթիվ հարցեր են բարձրացնելու, որոնց պատասխաններն ու խնդիրների լուծումները նոր արժեք են ստեղծելու թե՛ հասարակության, թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Ֆրանսիական Ամունդիի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն նշում է, որ հայկական ակտիվները քիչ-քիչ դառնում են ընդհանուր «լանդշաֆտի» մի մասը։

«Ոգևորված ենք օգնել Հայաստանին նաև ֆինանսական գրագիտության բարձրացման առումով։ Կարևոր է, որ քաղաքացիները կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով հասկանան ռիսկերը և հնարավոր շահույթը, որ կարող են ունենալ»,- ասել է Ֆրանսիական Ամունդի խմբի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն։

«Նման որակի ֆորումները կարևոր են Հայաստանի ֆինանսական շուկայի տեսանելիության համար։ Առաջնային է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, դրական տեղաշարժերի, հաջողությունների առումով իրազեկման հարցի լուծումը թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ համաշխարհային հանրության համար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։

Ֆորումի նպատակը տարածաշրջանում տարվա գլխավոր ֆինանսական հարթակ դառնալն է, որտեղ կհանդիպեն ոլորտի փորձագետներ ու մտքի լիդերներ՝ Հայաստանի ֆինանսատնտեսական հնարավորությունները քննարկելու համար։ Նպատակը մեկն է՝ ունենալ զարգացած տնտեսություն և ձևավորել ֆինանսական շուկաներ, որը Հայաստանը կդիրքավորի համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզի վրա։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը 2013 թվականին հիմնադրել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը: Ամունդի-Ակբան Հայաստանում կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:  2022թ դեկտեմբերի վերջի դրությամբ Ընկերության կառավարման ներքո ակտիվները հատել են 292 մլրդ դրամը։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում