Thursday, 23 03 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետ բացել․ վերլուծաբան

Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպել էր «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես կապված է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների ու ստեղծված նոր իրավիճակի հետ, համակարծիք են վերլուծաբանները Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկմանը: Ով է պատասխանատու այս իրավիճակի համար հարցին վերլուծաբաններն արձագանքում են.

«Իրավիճակն է պատասխանատու, ԼՂ երկրորդ պատերազմից հետո ստեղծված կացությունը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այստեղ հավասարակշռությունը խախտվեց: Հայաստանն ու Ադրբեջանը փոխվեցին տեղերով: Պատերազմը չավարտվեց, իսկ ադրբեջանցիները լիովին բավարարված չեն ստեղծված կացությամբ»,- պնդում է հայազգի վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է հնարավորինս արագ իրականացնել զինադադարի համաձայնագրի բոլոր դրույթները՝ իր ռազմական հաղթանակի պտուղները քաղելու համար, մինչդեռ Հայաստանը, ըստ երևույթին, նախընտրում է ավելի դանդաղ մոտեցում՝ նոր իրականությանը հարմարվելու նպատակով»,- գտնում է վերլուծաբան Էն Ֆիլիփսը:

«Լաչինի ճանապարհի շուրջ ճգնաժամի երկարաձգման տեսանկյունից բոլոր սլաքներն ուղղվում են դեպի Ռոււսաստան, որն ունի իր սեփական պատճառները, թե ինչու այդքան ակտիվ չէ և ինչու այն չի ցանկանում անել այն, ինչ ակնկալվում է նրանից»,- նշում է ադրբեջանցի փորձագետ Ահմադ Ալիլին:

Վերլուծաբան Էն Ֆիլիփսի խոսքերով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց դիվանագիտության, բազմակողմ ինստիտուտների ու հատկապես ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի ձախողումը, և զուգահեռաբար նպաստեց միջազգային հարաբերությունների գլոբալ վերառազմականացմանը:

«Կցանկանայի հիշեցնել, որ Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամը չի սկսվել դեկտեմբերին, այլ ավելի վաղ: Օգոստոսի22-ին արդեն արձանագրվել են բախումներ»,- նշում է Ֆիլիփսը:

Ֆիլիփսի կարծիքով Լաչինի միջանցքի ճգնաժամը կապված է նաև «հարավում տարանցիկ ճանապարհի շուրջ շարունակական խնդիրների հետ»: Այս մոտեցումը, սակայն, չի կիսում ադրբեջանցի վերլուծաբանը:

«Չեմ կարծում, որ դրանք այլևս փոխկապակցված են: Ադրրբեջանն ունի հստակ դիրքորոշում, որ այն ինչ առաջարկում ենք այսօր, չենք առաջարկելու վաղը: Ուստի չեմ կարծում, որ Բաքուն կրկին վերադառնա միջանցքների առաջարկին»,- ասում է վերլուծուբան Ալիլին:

Վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ Լաչինի միջանցքի միջոցով Ադրբեջանը ձգտում է հասնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետի բացմանը:

«Իրավական առումով անցակետ չկա, սակայն փաստացի այն գոյություն ունի: Անհնար է այսօր տեղաշարժվել այս ճանապարհով առանց այնտեղ գտնվողների թույլտվության: Այսպիսով, նպատակն է վերահսկել այս ճանապարհը, իսկ դրա վերահսկումը հանգեցնում է ողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատմանը»,- նշում է Իսկանդարյանը:

Իսկանդարյանը պնդում է՝ Բաքուն տարբեր ձևերով ճնշում է գործադրում Հայաստանի ու ԼՂ հայության վրա՝ օգտագործելով քարոզչական, դիվանագիտական ու ռազմական գործիքակազմը: Շրջափակումը այս քաղաքականության համատեքստում է, կարծում է նա:

«Ադրբեջանական կողմը դիմում է այս քայլերին, որովհետև կարող է և ունի նման հնարավորություն: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, և ռուսական շահերն այսօր Ուկրաինայում են և դրա շուրջ ստեղծված իրավիճակում: Հարավային Կովկասը նրանց ակտիվության կենտրոնում չէ, ինչպես մարտավարական, այնպես էլ քաղաքական առումով»,- նկատում է Իսկանդարյանը:

Վերլուծաբանները համակարծիք են՝ Արևմուտքի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ճգնաժամը կախվածության մեջ է գցել Մոսկվային Անկարայի ու Բաքվի հետ հարաբերություններից: Ռուս խաղապահները բարոյալքված են, նշում է Էն Ֆիլիփսը՝ ընդգծելով՝ Ռուսաստանի դիրքերը թուլացել են, որը խնդիրներ է ստեղծում այս հակամարտության երկու կողմերի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում