Thursday, 23 03 2023
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող
19:30
Նիգերիացի քաղաքական գործիչը և նրա կինը մեղավոր են ճանաչվել օրգանների թրաֆիքինգի համար
Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
Ռուս ուղղափառ եկեղեցին և ՌԴ իշխանությունը հանցակիցներ են
19:10
Զբոսաշրջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ բանջի թռիչքի ժամանակ պոկվել է պարանը

Հայաստանի տնտեսությունը «պոկվել» է քաղաքականությունից

Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու համար գլխավոր դատախազի դիմումի քննարկումը գործող մեծամասնությանը տվեց նախկին կառավարող համակարգի գործունեության վրա քաղաքական միավորների նոր պաշար կուտակելու լավ հնարավորություն: Ավելին, դատախազության շեշտադրումներից գոնե առաջին տպավորությունն այն էր, որ բուն խնդիրը հենց դա է, և հանրագումարում ի վերջո մնալու են այդ հավաքած միավորները, որոնք գուցե պետք կգան Երևանի քաղաքային իշխանության ընտրությանը: Ինչպես առիթ եմ ունեցել նշելու երկու օր առաջ, Հայաստանի ներկայիս ընդդիմություն-նախկին կառավարող համակարգը «նվեր» է մեծամասնությանը՝ քաղաքական նվեր, որ ընդդիմության տեսքով կերազեր ունենալ ցանկացած իշխանություն: Միաժամանակ, ընդդիմությունը կամա, թե ակամա «մատուցելով» այն իշխանությանը, փոխադարձաբար ստանում է որպես ընդդիմություն գոյություն ունենալու իշխանական պահանջարկ: Այդպես աշխատում է առաջարկ-պահանջարկի կորերի մեխանիզմ, Հայաստանում ապահովելով քաղաքական ներկայիս ստատուս-քվոն: Ստատուս-քվո, որը ինչպես եղել է ապակառուցողական և ապաստեղծարար՝ տասնամյակներ, այդպես էլ շարունակում է այդպիսին լինել առ այսօր: Դրանում գտնվող հիմնական դերակատարներից որևէ մեկը չունի այն էապես փոխելու լուրջ մոտիվացիա, գոնե առայժմ, և նվազագույնը՝ տեսանելի ապագայում: Կա՞ն այդ փոփոխության հարցում մոտիվացված և գործունակ այլ հասարակական-քաղաքական, ու նաև տնտեսական շրջանակներ: Սա է այսօր Հայաստանի ներքաղաքականության առանցքային հարցը, ըստ էության կոդային, ողնաշարային նշանակության հարցը: Ընդ որում, այդպիսի շրջանակների գոյության չափիչը հանրային ելույթները չեն, որովհետև այսօր գործնականում անհաջող կամ շատ թե քիչ լսարան չապահովող ելույթ չի ունենում ոչ ոք:

Ամենաանհաջող ելույթն անգամ տեղեկատվա-տեխնոլոգիական ժամանակակից միջավայրում կարողանում է հավաքել որոշակի լսարան, անկախ թե ելույթի, թե լսարանի որակներից: Հետևաբար այստեղ է նաև, որ իրավիճակ կարող է փոխել աշխատանքը՝ ստեղծարար աշխատանքը, որի միջոցով հնարավոր է հանրային-քաղաքական կյանքում ձևավորել նոր սուբյեկտային միավորներ, որոնք առարկայորեն ցույց կտան իրենց որակական տարբերությունը գոյություն ունեցող իրականության հանդեպ: Դա առավել պարզ է լինում հատկապես տնտեսական դաշտում, երբ, օրինակ,վայրի կապիտալիզմի տրամաբանությամբ աշխատող ընկերությունների կողքին ստեղծվում և աշխատում են բիզնեսի նոր մշակույթ, նոր հարաբերություն պարունակող, նորորակ համակեցությամբ ընկերություններ: Դա անմիջապես թողնում է գործնական տպավորություն և ազդեցություն ցանկացած դիտորդի հանդեպ, և դա արդեն իսկ ստեղծում է այդ տպավորության և ազդեցության վրա մշակութային և մտածողական վերնաշենք կառուցելու հիմք:

Այդ տրամաբանությունը պետք է աշխատի նաև հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգում, ներքաղաքական ստատուս-քվոյում փոփոխության գործնական հնարավորությունների նախադրյալ ստեղծելու համար: Պետք է ստեղծել քաղաքական գործունեության և զբաղվածության նորորակ միջավայրեր, որտեղ նոր է ոչ միայն փաթեթը, այլ առաջին հերթին համակեցության միջավայրը, հարաբերությունների մշակույթը, որը տալիս է նաև գործնական արդյունք՝ մտավոր քաղաքական «արտադրանքի» տեսքով:

Ի դեպ, Հայաստանի տնտեսությունն ունի վերը նշված օրինակները և այդ իմաստով, թեև հհեռու ենք մեր տնտեսությունն իր կառուցվածքով ու օրգանականությամբ արդիական բնորոշելուց, սակայն անկասկած է նաև, որ տնտեսության դաշտում արդիականացումը ունի անհամեմատ ավելի նկատելի և շոշափելի ընթացք, ի տարբերություն քաղաքականության: Ընդ որում, այստեղ է նաև Հայաստանի համակարգային խնդիրների առանցքային պատճառներից մեկը, երբ տնտեսությունը իր արդիականությամբ գործնականում առաջանցիկ է քաղաքականության հանդեպ: Այստեղ անգամ կա որոշակի պարադոքս, երբ լրջագույն համակարգային արատների է բերում թե քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը, թե նաև դրանց զարգացման դինամիկայի և բովանդակության հարցերում միմյանց միջև եղած խզվածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում