Եվրամիության դիտորդական առաքելությունը չի երաշխավորի որևէ ստատուս-քվո, Երևանում հայտարարել է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ բանակցած Խորվաթիայի արտգործնախարարը, անդրադառնալով ԵՄ առաքելությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Փորձագետը կարծում է, որ պետք չէ նյարդային արձագանքել Խորվաթիայի ԱԳ նախարարի հայտարարությանը. «ԵՄ առաքելությունը կթուլացնի ռուս-թուրքական ագրեսիայի հավանականությունը»:
Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, Արզումանյանը նկատեց. «Մոսկվայի մոտ դիվանագիտական հիստերիկա է. պետք է զգույշ հետևել, բայց չգնալ այդ ճանապարհով: Հայաստանի ԱԳՆ-ն սկսել է ճիշտ քայլեր անել, հույս ունեմ այդպես կշարունակվի: ԱԳՆ-ն ճիշտ է քայլում, հարցեր ունեմ Անվտանգության խորհրդի քարտուղարին ու ՊՆ-ին»: