Փետրվարի 8-ին ՌԴ շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարար Իրեկ Ֆայզուլինը Պետդումայում կառավարական ժամից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի շինարարության նախարարությունը պատրաստ է մասնագետներ ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ օգնելու վերականգնել երկրաշարժի հետևանքով ավերված օբյեկտները:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարությունում առաջադրանքը սինխրոնիզացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Մասնագետներ են ուղարկվում ինչպես Թուրքիայի Հանրապետության, այնպես էլ Սիրիայի Հանրապետության տարածք։ Աշխատանքները շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն այլ մարմինների, այդ թվում՝ շինարարության նախարարության մասնագետներ»,- ասել է Ֆայզուլինը։