Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի․ վարչապետ

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը համաձայնեց Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն՝ ոչ։

ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ մամուլում տեղ գտան հրապարակումներ, որոշ դեպքում շահարկումներ այն մասին, թե ինչպե՞ս և ինչու՞ ՀՀ կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ։ Ըստ պատգամավորի՝ որոշ շրջանակներ ավելի հեռու անգամ գնացին` փորձելով աշխարհաքաղաքական երանգներ տալ թեմային։ Գրիգորյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչ կարծիք ունի նա այս հարցի շուրջ։

Վարչապետը համաձայնեց պատգամավորի հետ, նշելով, որ թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում՝ Հայաստանի փորձագիտական շրջանում, որովհետև հարցնում են, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ եվրոպական դիտորդական առաքելությունը ժամանում է։

«ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր․ քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որը ընդունվել է դեռևս 2010 թվականին, որտեղ հստակ գրված են գործողությունները, բայց, միևնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Մյուս կողմից՝ ինչու՞ է հնարավոր դարձել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործուղումը, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության քարտեզը սա է կամ մենք ենք ասել, նրանք ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու»,- պարզաբանեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց՝ առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի, թե իրենք ինչ են դիտարկելու։

«Հարցը առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչպե՞ս է ինքը դիտարկելու՝ օկուպացված է Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ ոչ։ Սա ամենակարևոր խնդիրն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ մինչև Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը՝ Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետը ավելի ու ավելի շատ Ռուսաստանի զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը, իր խոցելիությունները կառավարելու համար։

«Այս գործընթացը շարունակվում էր։ Ընդ որում, արդեն ասել եմ, որ Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության» մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից։ Քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և Արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, ասելով, թե դուք փաստորեն պատրաստվում եք ագրեսիվ գործողությունների, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, ցանկանալով հավասարակշռել իրավիճակը։ Հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք դիտարկեք այդ ամեն ինչը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անկյունաքարային դրույթը նա է, որ աշխարհաքաղաքական ենթատեքստ, բնականաբար, այս ամեն ինչում չկա։ Կա կոնկրետ օրակարգ, կա կոնկրետ հարց, որը փորձում ենք լուծել»,- եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում