Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Վարչապետին են ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում:

Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը:

2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Շարունակվում են Սփյուռքի ներուժի վերհանման և սփյուռքահայ համայնքների ուսումնասիրությունները: Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, կրթամշակութային և երիտասարդական համատեղ միջոցառումների իրականացում և այլն:

Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ ընթացքի մեջ են համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման, Սփյուռքահայ խորհրդի ձևավորման, տնտեսական ակտիվության խթանման, բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները: 2023թ. նախատեսվում են մի շարք նոր նախաձեռնություններ:

Նշվել է, որ Գրասենյակը շարունակական հանրային իրազեկում է իրականացնում իր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացված լինելով սոցիալական բոլոր հարթակներում:

Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը, Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում, նշել է համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի կարևորությունը, որի ներդրումը կխթանի կապերի վերաիմաստավորումը: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս Սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», – նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է Սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում»,-նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում