Քանի դեռ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, մերձքոչարյանական և մերձսարգսյանական խամաճիկները փորձելու են նոր Հոկտեմբերի 27 իրականացնել Հայաստանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը: Նրա խոսքով` մահապարտների գումարտակ ձևավորելու կոչը նոր Հոկտեմբերի 27 կազմակերպելու փորձ է, պետք է օրորոցում խեղդել. «Հայաստանում շարունակում է գործել ՖՍԲ-ն. Ինչ է նշանակում Լաչինի միջանցքը փակել է հայ զինվորը, ուր են ԱԱԾ պետ Աբազյանը, իրավապահ մարմիններն ու վարչապետը»: