
Չնայած երկրաշարժին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում համընդհանուր ընտրություններ անցկացնել․ հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին:
«Էրդողանը հայտարարել է երկրաշարժի հետ կապված 90-օրյա միջոցառումների մասին, որից անմիջապես հետո ծրագրում է ընտրություններ անցկացնել մայիսի 14-ին, ինչպես և նախապես ծրագրվում էր», -ասված է գործակալության հաղորդագրության մեջ: