Պոլսո Հայոց պատրիարքարանում նախօրեին հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ծանր վիճակում հայտնվածներին օգնության հարցը, գրում է «Ակոս» պարբերականը։
Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են հոգևորականներ, հիմնադրամների ղեկավարներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։
Պատրիարքը որոշել է, որ օգնության աշխատանքները պետք է իրականացվեն Պատրիարքարանի սոցիալական աջակցության հանձնաժողովի ղեկավարությամբ։ Նա նաև հայտնել է, որ Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայ համայնքի անունից հավաքված որոշ գումար է փոխանցել Թուրքիայի աղետների ու արտակարգ իրավիճակների վարչությանը՝ AFAD-ին։
Հավելենք, որ երկրաշարժի հետևանքով, հաստատված տվյալներով, երեք հայ է զոհվել։