Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը փորձագետենրի կարծիքով նաև աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան, անգամ աշխարհաքաղաքական եկրաշարժ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ:
Թուրքագետի խոսքով` այս լայնածավալ աղետը իրական սպառնալիք է Էրդողանի վերընտրվելու համար. «Այս երկրաշարժից հետո Թուրքիայում սոցիալ-տնտեսական վիճակը կսրվի: Այս աղետը իրականահիմքեր է ստեղծում, որ Էրդողանի կորցնի իշխանությունը: Էրդողանը հեշտ չի հանձնի իշխանությունը, կփորձի փոխանցում անել, հնարավոր է նույնիսկ ընտրությունները հետաձգվեն»: