Ռուսաստանը, որը հույս ուներ ծնկի բերել Հայաստանին, երկմտանքի առաջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Նրա խոսքով` Կրեմլի պլանները խառնվել են, Հայաստանին ճնշելու ծրագիրը չհաջողեց, հիմա «պրյանիկ» են տալիս. «Ռուսաստանը շարունակում է իր ծրագիրը` տարածաշրջանը մտցնել Կրեմլի ուղիղ կառավարման տակ: Ռուսաստանը կգնա Սյունիքից ու Արցախից, երբ որ փլուզվի, ամեն ինչ անելու է, որ մնա Արցախում»: