Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Հայաստանի ռազմավարական և օրախնդիր նշանակության կարևոր քայլը

Թուրքիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որ տեղի է ունեցել նախօրեին՝ Թուրքիայում հազարավոր մարդկանց կյանքեր խլած երկրաշարժի առիթով, Հայաստանում առաջացրել է հասարակական կարծիքի մեծ շարժեր: Կան՝ այդ, ինչպես նաև փրկարար ջոկատ ուղարկելու քայլը կարևոր և անհրաժեշտ գնահատող, և հակառակը՝ սուր քննադատության ենթարկող հանրային շերտեր: Սա նորմալ է, անհամարժեք է մտածել, թե այդօրինակ դեպքերում Հայաստանում չի լինի որևէ սուր քննադատություն, առավել ևս, որ ինչքան էլ այդ քննադատությունը պարունակի գերազանցապես զգայական շերտեր, այդուհանդերձ այն ունի պատմա-քաղաքական օբյեկտիվ հիմքեր: Այդ ամենով հանդերձ, Հայաստանի վարչապետի քայլը կարևոր է, և կարևոր է նաև այդ քայլը դիտարկել ավելի խորքային, քան զուտ դիվանագիտական ժեստը: Այդ առումով պետք է անպայման նկատել նաև, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Սիրիայի նախագահի հետ: Փաշինյանը ցավակցել է նաև այդ երկրի նախագահ Բաշար Ասադին և Հայաստանը Սիրիային էլ մեկնում է փրկարար օգնության ձեռք:

Թուրքիայի նախագահի հետ շփումը հարկ է դիտարկել լայն համատեքստում: Հայ-թուրքական հարաբերության թեման իհարկե շատ կարևոր, հայկական պետականության համար հիմնարար թեմաներից է, բայց այս պարագայում թերևս չափազանցություն է իրավիճակը այդ համատեքստի մեջ տեղավորելը: Միևնույն ժամանակ, այն ունի ավելի մեծ համատեքստ, ռեգիոնալ ընդգրկում, ու այդ նպատակով է, որ կարևոր է այն դիտարկել նաև Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցի համատեքստում: Կովկասում գտնվող Հայաստանը հայկական պետություն է, որի քաղաքակրթական սահմանը մերձավորարևելյան մեծ ռեգիոնն է: Հայաստանի վարչապետի հեռախոսազանգերը անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում: Հայաստանը ռեգիոնին պատուհասած աղետի հանդեպ դրսևորում է ռեգիոնալ մասշտաբի սուբյեկտի կարեկցանք և պատասխանատվություն:

 

Ասել կուզի, այստեղ միայն ժեստ չէ, որ պետք է նկատել ու մատուցել, այլ նաև ռեգիոնալ պատասխանատվության վարքագիծ, որ բխում է նաև ողբերգության գոտում հայկական ներկայության խորքային իրողություններից: Դրանք գործոններ են, որ հաշվի են առնվում մեծմերձավորարևելյան քաղաքական, տնտեսա-քաղաքակլան, ռազմա-քաղաքական, դավանաքաղաքական խաղում, ու Հայաստանն այստեղ պատուհասած ողբերգության ֆոնին փորձում է իրեն դրսևորել որպես «խաղացող» սուբյեկտ, բնականաբար իր համեստ հնարավորությունների չափով: Սրան զուգահեռ, անշուշտ կա նաև անվտանգության օրախնդիր հարցը, հատկապես այն պարագայում, երբ ավերիչ երկրաշարժը կարող է կլանել ուշադրություն և այդ կերպ «բացել» անցքեր ռեգիոնալ անվտանգության համակարգերում, ինչից կարող են օգտվել ուժեր, որոնք Կովկասի առնչությամբ իրենց մոտեցումներում այդքան էլ չեն դավանում կայունությանը: Իսկ այդտեղ նորություն չէ այն, որ Ադրբեջանը դիտվում է իբրև այդօրինակ նպատակների գործիք: Էրդողանի հետ շփումը անկասկած կարևոր է նաև այդ օրախնդիր մարտահրավերների կառավարման տեսանկյունից: Ի դեպ, այդ իմաստով թերևս ուշադրության է արժանի նաև մի հանգամանք, որ այդ շփումը տեղի է ունենում Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում