Գերմանիան ունի հստակ դիրքորոշում Արցախի հարցով և Հայաստանի նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը:
Պետրոսյանը դժվար է պատկերացնում, որ Գերմանիան կընդունի այնպիսի քաղաքականություն, որը ձեռնտու կլինի Հայաստանի համար. «Գերմանիան Հայաստանին միգուցե դիտարկում է որպես սուբյեկտ, բայց ոչ գործընկեր: Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության տակ և Գերմանիան չի փորձում խառնվել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Գերմանիան չի առանձնացնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ ադրբեջանական քրեական տարրերը»: