Thursday, 23 03 2023
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող
19:30
Նիգերիացի քաղաքական գործիչը և նրա կինը մեղավոր են ճանաչվել օրգանների թրաֆիքինգի համար
Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվար 7-ին կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

«Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունն՝ ուղղված ինտերնետ տիրույթում երեխաների անվտանգությանը։

Թեմատիկ ելույթներով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Արտակ Թումանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վիկտորիա Օհանյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Լուսինե Գրիգորյանը։

Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ոլորտային ներկայացուցիչներ։ Ներկաներից յուրաքանչյուրը մանրամասնել է իրենց կողմից իրականացված աշխատանքները, նախագծերը, երեխաների առցանց անվտանգությանն ուղղված առավել արդյունավետ լուծումների տարբերակներն ու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ակտիվ քննարկում է ծավալվել այնպիսի թեմաների շուրջ ինչպիսիք են՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, առցանց անվտանգության ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, հեռահաղորդակցության օպերատորների կողմից երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը, կիբեռհանցագործությունների հիմնական տեսակները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում