
Տիգրանակերտցի ուդահար Ուդի Երվանդը՝ Երվանդ Բոստանջին, հայտնել է, որ հայկական արմատներով տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսը եւ նրա ամուսինը մնացել են փլատակների տակ եւ մինչեւ հիմա դեռ չեն հանվել փլատակների տակից: «Մի քանի օր առաջ եմ տեսել նրան: Իմ սրտից արյուն է կաթում»,-գրել է Ուդի Երվանդը: Օգտատերերը հույս են հայտնել, որ երգչուհին եւ ամուսինը ողջ կգտնվեն:
Զիլան Տիգրիսը հայտնի է Տիգրանակերտի բարբառով եւ տարածաշրջանի ժողովուրդների լեզուներով կատարած իր երգերով: