Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության՝ Գերմանիայի մասնաճյուղը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը»,- նշված է հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկիի հետ: