Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

«Ռուսաստանին մեղադրելը դժվար է, զբաղված է ուկրաինական ճակատում». Ստեփանակերտը դիմել է միջազգային հանրությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, Արցախի ԱԳՆ-ն  կոչ է հղել միջազգային հանրությանը՝ ընդգծելով, որ  Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի «ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային հանրությունից՝ նկատի ունենալով, որ հնչում են դատապարտման կոչեր, բայց ոչ ռեալ պատժիչ գործողություններ։

Մենք ուզում ենք  տարբեր երկրների, միջազգային կառույցների հետ աշխատել,ստեղծել  համապատասխան մթնոլորտ, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ գործադրվեն։ Ճիշտ է՝ այս պահին գործնական արդյունք  չկա, բայց հույս ունենք, որ հաջորդ քայլը կլինի դա։ Մանավանդ՝ Հաագայի Միջազգային դատարանի որոշումը կլինի, ակնկալիքներ կան, որ  այդ ամենը որոշակիորեն լավ հողի վրա կդնի գործընթացները։

-Իսկ Ռուսաստանին Արցախի կողմից իր պարտականությունները կատարելու  հասցեական կոչ կարվի՞։

-Գիտեք՝ մենք ունենք որոշակի տեղեկատվություն, որ իրենք ամենօրյա ռեժիմով որոշակի աշխատանք են կատարում, օրինակ, ճանապարհի բացման, էլեկտրոգծերի վերականգման  համար։ Ճիշտ է՝ գազն Ադրբեջանը նորից փակեց, բայց աշխատանք իրականացվում է, հույս ունենանք, որ դա էլ ինչ-որ տեղ կնպաստի, որ ցանկալի արդյունքի հասնենք։

-Այսինքն՝ հրապարակային  դիմումի անհրաժեշտության կարիք չկա՞։

-Քանի որ մշտական կապը կա, ամեն անգամ չէ, որ այդ կոչերը նպատակային հարցեր են լուծում։ Երբեմն նաև առանց կոչերի  աշխատանք է տարվում, որը մամուլում չի երևում կամ չի բարձրաձայնվում։ Դա երբեմն ավելի արդյունավետ է լինում։

-Կարծում եք՝ եթե Ռուսաստանը ռեալ ցանկանար, չէ՞ր կարող այս երկու ամսվա ընթացքում ճանապարհը բացել։

-Տարբեր գնահատականներ են տրվում, բայց եթե մենք  վերցնում ենք 2020 թվականի նոյեմբերից մինչև հիմա տեղի ունեցած զարգացումները, ապա կարծում եմ, որ շատ մեղադրանքներ ներկայացնելն էլ այս պահին դժվար է, ճիշտ չէ։ Ռուսաստանն էլ  ուկրաինական ճակատում է  զբաղված, մի քանի ամիս առաջ այդ իրավիճակից օգտվեց Ադրբեջանը, փորձեց ճնշումների միջոցով իրավիճակ փոխել հօգուտ իրեն։ Կարծում եմ՝ դա էլ ժամանակի ընթացքում կփոխվի։ Համենայնդեպս ինչպես ասում են՝ եթե  Ռուսաստանը ճակատում ունենա հաջողություններ, Այսրկովկասում նույնպես հաջողություններ կլինեն։

-Պարզապես միջազգային հանրությանը երբ դիմում եք, իրենք էլ կարող են ասել՝ այնտեղ ռուս խաղաղապահներն են, նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման երաշխավորը Ռուսաստանն է, իրենից էլ կարող եք գործնական քայլեր պահանջել։

-Մենք այդ ամենով չպետք է գայթակղվենք, մտածենք ՝ այս երկիրն է մեր մասին շատ մտածում կամ այն երկիրը։ Չպետք է մոռանանք, որ վերջիվերջո արևմուտքի ու Ռուսաստանի միջև կա հակամարտություն, պետք է հնարավորինս զերծ մնանք այդ ամենից, չներգրավենք այդ հարցերում։ Հասկանալի է, որ ամեն կողմ փորձում է  որոշակի մթնոլորտ ձևավորել՝ ի նպաստ իրեն, համենայնդեպս մենք պետք է հեռու մնանք այդ ամենից։Դա միշտ մեզ համար վնասկար է լինում։ Ուժային կենտրոնների բախումներից միշտ էլ տուժում են տարածքով ու բնակչությամբ փոքր երկրները։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում