ՀՀ իշխանությունը պետք է ցավակցեր և օգնություն առաջարկեր Թուրքիային. սառույցը կոտրելու հնարավորություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը:
Քաղաքագետը կարծում է, որ կան քաղաքական ուժեր, ովքեր աշխատում են մարդկանց վախի և ատելության զգացմունքների վրա. «Թուրքական ուղղությունը մեզ մոտ սահմանափակվել է ցեղասպանության ճանաչման գործողություններով: Եթե մենք նպատակ հետապնդեինք, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, այլ աշխատանք պետք է տարվեր: Թուրքիայի հետ հարաբերություններ չենք ունեցել, երրորդ երկրների միջոցով ենք ճնշել ճանաչել ցեղասպանությունը, որն արդյունք չի տվել: Թուրքիայի հետ պետք է խոսել, ներսում կան ուժեր, ովքեր կիսում են մեր մոտեցումները»: Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Գերմանիա այցին, ապա քաղաքագետը նկատեց. «Գերմանիան ԵՄ ծանր քաշային երկրներից է. Հայաստանի երկխոսությունը շատ կարևոր է»: