Թուրքիայում հաստատված ռուսական կապիտալի այլընտրանք կարող է լինել նաև Հայաստանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ / «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը:
Տնտեսագետի խոսքով` կապիտալը սիրում է հանգստություն. «Այս երկրաշարժից հետո Թուրքիան ծանր տնտեսական միջավայրում է: Ցանկացած մարդածին աղետ պարունակում է տնտեսական ռիսկեր»:
Տնտեսագետը չի բացառում, որ Թուրքիայում անշարժ գույքին ուղղված ռուսական կապիտալը հոսի Հայաստան: