Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Նախկին իշխանության մեծ «նվերը» նոր մեծամասնությանը

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Խորհրդարանում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու համար գլխավոր դատախազի հայտի քննությունը հերթական անգամ ցցուն կերպով վկայում է, թե ինչպիսի «նվեր» է նախկին իշխանություն-ներկայիս ընդդիմությունը ներկայիս մեծամասնությանը: Այդ ընդդիմությունն ունի կենսագործունեության այնպիսի «պաշար», որ գործող մեծամասնության համար քարոզչա-քաղաքական «փաստարկների» անսպառ աղբյուր է: Իհարկե, տվյալ դեպքում անսպառ ոչ բացարձակ իմաստով, քանի որ մի օր այդ աղբյուրը սպառվելու է, առնվազն այն առումով, որ հասարակությունը տալու է շատ պարզ հարց՝ իսկ ի՞նչ եք անում դուք հիմա, որովհետև այն, ինչ արել են նախկինները, եղել է ձեր իշխանության գալու գլխավոր պատճառը: Նախկինների արածի հետևանքով է, որ հասարակությունը իշխանության է բերել ներկայիս մեծամասնությանը, չտալով հանգամանալից ու մանրակրկիտ հարցեր, որոնք սովորաբար պետք է տրվեն իշխանության ձգտող ցանկացած ուժի:

Հասարակությունն առաջնորդվել է մի տրամաբանությամբ՝ միայն թե փոխել հանրային ու պետական ռեսուրսի մսխման վրա ձևավորած և իշխող կառավարող համակարգը, միայն թե ժամ առաջ ազատվել այդ համակարգից: Հակառակ պարագայում, նոր իշխանությունը ստանձնած ուժը չէր կարող դիմանալ իշխանության մանդատ ստանալու որևէ քննության, որևէ ողջախոհ ու տրամաբանական հարցաշարի: Եվ հետագա գործընթացները հաստատում են վերը նկարագրածս, առ այսօր, և բառի բուն իմաստով այսօր նաև խորհրդարանում, որտեղ գլխավոր դատախազի հայտի տեսքով, մեծամասնությունը ստացել է քարոզչա-քաղաքական ակցիայի հիմնավոր առիթ, որովհետև դա այն թեման է՝ նախկին իշխանության որակն ու գործունեության տրամաբանությունը, որի պարագայում մեկնաբանությունները իսկապես ավելորդ են: Այդ պայմաններում թերևս ավելորդ է մտածել, թե գործող իշխանությունը կունենա քաղաքական ռեֆորմացիայի շահագրգռություն, ինչը կարող է փոխել քաղաքական հարաբերակցությունը և իշխանությանը զրկել «նվեր» նախկին  իշխանություն-ընդդիմությունից: Սակայն, այդ հանգամանքը իհարկե որևէ կերպ չի կարող արդարացնել այն ուժերին, որոնք անվերջ տրտնջում են նախկին-ներկա «բանաձևից», երբեմն իրենք էլ հմտորեն սպեկուլյացիա անում այդ թեմաներով, և սպասում, թե որևէ մեկը նոր որակի և բովանդակության քաղաքական ստատուս-քվո է մատուցելու սկուտեղի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում