Հայաստանի կողմից Թուրքիային ցավակցելն ու օգնության առաջարկը դիվանագիտական ճիշտ մոտեցում էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Դավիթ Թինոյանը:
Ըստ պատմաբանի` Հայաստանի` Թուրքիային ցավակցությունը և օգնության առաջարկը չեզոք էր, ի տարբերություն Հունաստանի. «Թուրքիային ցավակցելը դարձավ ներքաղաքական շահարկումների առարկա: Հասարակությունը էմոցիոնալ է արձագանքում հայտարարություններին: Եթե միջազգային հանրությունից օգնություն ենք ակնկալում, ապա պետք է գործենք խաղի կանոններով: Թուրքիային Հայաստանի ցավակցությունը և հանրության արձագանքը ցույց տվեց, որ էվոլյուցիայի խնդիր ունենք: Քաղաքական ազգ չդարձանք, չկա քաղաքական հասունություն»: