Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց՝ մարդկային ողբերգության և քաղաքական ռիսկերի պայմաններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում մարդասիրական խնդիրները, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված հարցեր: Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը տեղի է ունենում ռեգիոնալ բավականին բարդ իրավիճակում, որի քաղաքական կամ ավելի շուտ ռազմա-քաղաքական բաղադրիչներին ավելանում է նաև Թուրքիայի և Սիրիայի տարածքում ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքն իր ազդեցությամբ: Այդ հետևանքն իհարկե իր վրա է բևեռում մեծ ուշադրություն, միևնույն ժամանակ առաջացնելով նաև անվտանգության բացերի, վակուումների մեծ ռիսկ: Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը թերևս նշանակալի է հատկապես այդ տեսանկյունից՝ ռիսկերի կառավարման, որը Հայաստանի համար առանց այդ էլ ունի մեծ նշանակություն: Երկրակեղևի ցնցումները առաջացնելով մարդկային ողբերգական հետևանք, անշուշտ կարևոր են դարձնում նաև այդ խառը իրադրությունում ռազմա-քաղաքական ցնցումային ռիսկեր թույլ չտալը, ինչի հանդեպ առավել քան զգայուն է Հայաստանը:

Անշուշտ, հայ-ֆրանսիական բարձր մակարդակի շփման օրակարգը լայն է միշտ էլ, սակայն տվյալ պարագայում անկասկած օրախնդիրը նոր իրողությունների, հիբրիդային բարդության աճի պայմաններում ուշադրության վրիպումներ թույլ չտալն է: Իսկ Ֆրանսիան այդ առումով թերևս այն կենտրոնն է, որտեղ Երևանը թերևս կարող է արժանանալ առավել լայն ունկընդրության, մի շարք նաև օբյեկտիվ պատճառների բերումով: Սրան զուգահեռ, Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը թերևս ուշադրության է արժանի Հայաստանի արտաքին գործերի նախարարի Գերմանիա կատարած այցի համատեքստում: Արարատ Միրզոյանը Բեռլինում է, որտեղ փետրվարի 7-ին կհանդիպի այդ երկրի արտգործնախարարի հետ: Այյդ թեմային ավելի վաղ արած անդրադարձում ընդգծել էի հայ-գերմանական հաղորդակցության հարցում Ֆրանսիայի կարևոր պարագայի զուգահեռ գոյությունը, ֆրանս-գերմանական օրակարգի կարևոր ընդհանրությունների, և Հայաստանի շահերի ու հետաքրքրությունների համատեքստում դրանց նշանակության առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում