Ղարաբաղյան հարցով Ռուսաստանն ու ԵՄ-ն լուրջ տարաձայնություններ չունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը:
Սկակովի խոսքով` ԵՄ դիտորդները բացասական արձագանք են ստանում ՌԴ-ում՝ զուտ փաստից ելնելով. «Ոչ միայն Հայաստանի, ՌԴ-ի այլ դաշնակիցների մասով ևս կան մտահոգություններ, որ կլինի վեկտորի փոփոխություն: Ռուսաստանը չունի հնարավորություն լրջորեն դիմակայել՝ եթե Հայաստանը որոշի փոխել վեկտորը: Դժվար է պատկերացնել այն հետևանքները, որ կլինեն Հայաստանի համար՝ ՌԴ-ի անվտանգությունից հրաժարվելու դեպքում»: