
Թուրքիայի հարավում գտնվող Իսքենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվում են բեռնատար կոնտեյներները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին են վկայում Sabah թերթի տարածած լուսանկարները։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տարաները կույտի են վերածվել, դրանցից տասնյակներն այրվում են։ Նավահանգստի վրայով բազմաթիվ մետրերով բարձրանում է սև թանձր ծուխ։