Tuesday, 21 03 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
Երևանյան մանևր, թե՞ քաղաքապետ «աշնանն են հաշվում»
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
15:12
ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը
Լավրովին և բոլորին պետք է պարկեշտ ձևով պատասխանենք՝ Ադրբեջանի կազմում լինելը կնշանակի հայաթափում. Դավիթ Բաբայան
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց
14:50
Ֆրանսիայում ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը խուսափել է անվստահության քվեից
Գավառի թիվ 1 հիմն․ դպրոցի դասղեկը մեղադրվում է 2 աշակերտներին հարվածելու համար. գործը դատարանում է
14:40
Սի Ցզինպինը Պուտինին և Միշուստինին հրավիրել է Չինաստան
Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կստանա
14:37
Նավթի գներն աճել են- 20-03-23
Ռիսկերը պետք է կանխարգելել․ ԿԲ-ն կոչ արեց կողմ քվեարկել արտարժույթով վարկերը վերացնելու նախագծին
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան
14:20
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը
Լավրովի վկայաբերած օրինակները երանելի կարող են թվալ, որովհետև սուբյեկտության բաղադրիչ կա
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
Լուրերի օրվա թողարկում 14:00
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
13:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են․ Մամիջանյան
13:30
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
13:00
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»
ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել․ Քերոբյան

Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է աղջկա և նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու և զարգացման դինամիկան:

Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա ընթացքում, ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Մոնիկայի մոտ զարգացնել մանր մոտորիկան, հիշողությունը, միջավայրին ինտեգրվելու ցանկությունն ու դրական մտածելու ձգտումը: Պարփակված հոգեվիճակը փոխարինվել է իր ուժերի նկատմամբ վստահության աճով և դասընկերների հետ՝ նաև տեսազանգով հաղորդակցվելու ցանկությամբ: Մարզաբնակ աղջիկը չի ձգտում հասկանալ «տեխնոլոգիաների զարգացում» արտահայտությունը, սակայն համացանցի միջոցով փորձում է ճանաչել Հայաստանն ու մայրաքաղաքը: Սիրում է իր ինքնությունը, հայոց լեզուն և մեծ ակնածանք ունի Մեսրոպ Մաշտոցի կերպարի հանդեպ:  Ընտանիքում բոլորն այդ հաջողությունը վերագրում են իրականացված ծրագրին ու անհատական օգնականի հետևողական աշխատանքին: Ծրագիրն ավարտվել է, Մոնիկան էլ առողջական խնդիրների հետ կապված վիրահատության է ենթարկվել, սակայն լավատեսությունը պահպանվել է, առաջ գնալու ձգտումը՝ ընդգծվել:

«Օգնականի դերը կարևոր է նման ընտանիքներում: Նրանք խոցելի խմբում են: Երեխայի խնամքն ընկած է մայրերի ուսերին, դրա հետևանքով մայրերը մոռանում են իրենց: Մենք օգնում ենք ոչ միայն երեխային, այլև ծնողին: Ծրագիրը թույլ է տալիս փոքր-ինչ թեթևացնել մոր հոգսերը՝ նրան և երեխային տալով այն վստահությունը, որ իրենք մենակ չեն»,- ասել է Մոնիկայի անհատական օգնականը՝ Հայկանուշ Գասպարյանը:

2016 թվականից մեկնարկած՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցությունը ցանկալի արդյունք է ապահովում ծրագրի շահառու դարձած բոլոր ընտանիքներում: Վերջին տարիներին ընդլայնվել է անհատական օգնականների տրամադրման աշխարհագրությունը. ծրագրում ներառվել են նաև մարզերը, ինչը չափազանց կարևոր է: Հեռավոր մարզերում մասնագիտացված կենտրոններ հաճախելու հնարավորությունը սահմանափակվում է հիմնականում դրանց բացակայության պատճառով: Այս տեսանկյունից, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներին տարբեր մարզերում տրամադրվող աջակցությունը  շատ կարևոր է:

Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի կամ զարգացման աշխատանք իրականացնող մասնագետի գործառույթ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից: Թիմում ընդգրկված են  աշխատանքները համակարգող լոգոպեդ և հոգեբան: Առանձնահատուկ դեպքերում խորհրդատու են հանդիսանում նաև հատուկ մանկավարժը, ֆիզիոթերապիստը կամ էրգոթերապիստը՝ երեխայի առօրյա միջավայրը կազմակերպելու և դիրքավորման խնդիրները լուծելու նպատակով։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհատական օգնականի ծրագիրը շարունակում է առաջնահերթ պահանջված մնալ Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում