
Թուրքիայում երկրաշարժի զոհ Է դարձել 1121 մարդ, տուժել է ավելի քան 7 հազար մարդ։ Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 780-ը, տուժել է ավելի քան 2200-ը։
Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է ավելի քան 1500 մարդ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղեկացմամբ՝ երկրում տեղի ունեցած աղետի զոհ է դարձել 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը։ Նրա տեղակալ Ֆուաթ Օքթայի խոսքով՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում առնվազն 1710 շենք է ավերվել կամ վնասվել։ Սիրիայում զոհվել է առնվազն 590 մարդ։