Tuesday, 21 03 2023
14:40
Սի Ցզինպինը Պուտինին և Միշուստինին հրավիրել է Չինաստան
Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կստանա
Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան
Ռիսկերը պետք է կանխարգելել․ ԿԲ-ն կոչ արեց կողմ քվեարկել արտարժույթով վարկերը վերացնելու նախագծին
Կաթողիկոսի, գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը Լաչինի փակման 100-րդ օրվա կապակցությամբ
Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան
14:20
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը
Լավրովի վկայաբերած օրինակները երանելի կարող են թվալ, որովհետև սուբյեկտության բաղադրիչ կա
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
Լուրերի օրվա թողարկում 14:00
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
13:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են․ Մամիջանյան
13:30
ԱՄՆ հետախուզությունը կգաղտնազերծի կովիդի վերաբերյալ իրենց տվյալները
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
13:10
Նավթի գներն աճել են- 20-03-23
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
12:50
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
12:30
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»
ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել․ Քերոբյան
Արցախում տնտեսավարողները թույլատրելիից բարձր գնով վաճառքի դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դաշնակիցներ չունի. Ալիևի կոշտ պահանջը կապված է Երևանի խուսափելու հետ
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի. նախագահ
«Անջատեք խոսափողը». Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Գեղամ Մանուկյանին
12:07
Բրյուսելում Կլաարը հանդիպել է Չավուշօղլուի հետ

Սեյրան Օհանյանը կոչ է անում բոյկոտել ԱԺ նիստը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր պատգամավորներին չմասնակցել ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու է իր և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունները։

«Մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա՝ մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Օհանյանը պնդել է՝ պատգամավորական մանդատն իր կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել, և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ իր համար, մանավանդ, որ վախենալու պատճառ չունի․ «Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, ոչ թե իշխանության առաջ։ Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն՝ ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները»։

Սեյրան Օհանյանը նաև կոչ է արել «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին՝ չմասնակցել «իշխանության էժանագին ներկայացմանը»․ «Թող անեն իրենց շոուն առանց մեզ։ Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել»։

Հետևեք մեզ Telegram-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում